Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԿԻՆՈԱՇՆԱՆ» ՄԵԿՆԱՐԿՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՏՐՎԻ ՎԱՆԱՁՈՐԻՑ

Արխիվ 12-16

«ԿԻՆՈԱՇՆԱՆ» ՄԵԿՆԱՐԿՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՏՐՎԻ ՎԱՆԱՁՈՐԻՑ

 

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս փառատոնն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 7-ին Վանաձորում: Կազմակերպիչները փաստում են, որ այս տարի «ԿԻնոաշունն» ունի 3 ուղղվածություն: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ տեղեկացրեց. «Առաջիկայում սկսում ենք «Կինոաշուն» ազգային կինոյի ամիսը, որն այս տարի 3 տիպի ուղղվածություն է ունենալու` Բուհեր, զորամասեր եւ այցելություններ ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գուղերը: Իհարկե, Պաշտպանության նախարարության հետ խնդիրներ ունենք անվտանգության տեսակետից, որովհետեւ այդքան ժողովուրդ երբ մի տեղ հավաքվում է, թիրախ է դառնում հակառակորդի կողմից կրակ բաց թողնելու համար: Հիմա այդ հարցերն ենք քննարկում: Կինոաշնան բացումը կազդարարվի Վանաձորում, իսկ փակումը` կազմակերպիչներն առաջարկում են Քաջարանում անել: Հիմա քննարկման փուլում է:  Սկասում ենք Վանաձորից` հաշվի առնելով, որ այդ օրերին Վանաձոր քաղաքի տոնն է: Այստեղ գաղափարը որտեղ բացում փակում անելը չէ, այլ առավելագույն շատ համայնքներ ընդգրկելը, մեր ազգային հայկական կինոն եւ ոսկե ֆոնդն ու ժամանակակից ֆիլմերը ցուցադրելը»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ