Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԱՆՈՒՇ» ՕՊԵՐԱՆ` ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ

Արխիվ 12-16

«ԱՆՈՒՇ» ՕՊԵՐԱՆ` ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ


Սեպտեմբերի 15-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանի շրջանակներում տեղի կունենա Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Մինչ այդ օպերային ներկայացմանը կնախորդի մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 90-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրությունը: Թատրոնի նախասրահում կներկայացվեն նաև արտիստուհու բեմական զգեստները: Այդ օրվանից սկսած երեք ամիս շարունակ օպերային թատրոնում կներկայացվի «Կրկին ու դարձյալ Գոհար Գասպարյանի հետ»  խորագրով  ճանաչողական հանդիպումների շարքը: Երգչուհու երկարամյա բարեկամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը կներկայացնի արտիստուհու կյանքն ու գործունեությունը, կցուցադրվեն ֆիլմեր, կկազմակերպվեն համերգային ցերեկույթներ: Հոբելյանական հանդիսությունները կշարունակվեն մինչև տարեվերջ:

Դասական երաժշտության ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, ինչպես նաև Գ. Գասպարյանի հիշատակը վառ պահելու համար կանցկացվի մեծանուն երգչուհու անվան վոկալիստների հանրապետական մրցույթը: Դափնեկիրների գալա-համերգը տեղի կունենա Գ. Գասպարյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ի դեպ, օրերս թատրոնի 81-րդ թատերաշրջանն ազդարարվել է եւս մեկ հաճելի նորությունով: Այսուհետ օպերային թատրոնը հասանելի կլինի նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար. Հանվել է թատրոնի դահլիճի առաջին շարքի նստարանները որտեղ հաշմանդամներն իրենց սայլակներով հնարավորություն կունենան դիտելու օպերային թատրոնի յուրաքանչյուր ներկայացում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ