Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Դ. Կիսիլյով. «ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԱՅԴԱՆԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ»

Արխիվ 12-16

Դ. Կիսիլյով. «ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԱՅԴԱՆԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ»

 

Ղրիմի Կոկտեբել քաղաքում մեկնարկած հնգօրյա մ

դիաֆորումը, որին Հայաստանից մասնակցում է նաեւ «Իրավունքը», նախկին խորհրդային մի քանի երկրների լրագրողները

հանդիպում ունեցանք «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, հայտնի ռուս  լրագրող ԴՄԻՏՐԻ ԿԻՍԼՅՈՎԻ հետ: Վերջինիս հետ հարց ու պատասխանի ժամանակ ուկրաինական հեռուստաընկերության լրագրող ՏԱՏՅԱՆԱ ՉՈՒԳԱԵՆԿՈՆ դիմեց նրան` ասելով. «Հայտնի է, որ Ուկրաինայում մայդանային տրամադրություն ստեղծեցին լրագրողները, ի՞նչ է անում Ռուսաստանը, որպեսզի չտա այնպիսի լրատվություն, որ նույն իրավիճակը չառաջանա այնտեղ»: Ի պատասխան լրագրողի, Դ. Կիսիլյովը նշեց.

- Նախ եկեք հարցնենք այդ լրագրողներին. Ինչո՞ւ էին նրանք գնում Մայդան: Նրանցից շատերը պատասխանում են, որ այնտեղ հետաքրքիր է, կարծես, դիսկոտեկ էին գնացել: Ուկրաինական լրատվությունը բաժանված է երկու մասի, որոնցից գերակշիռ մասը աշխատում է օլիգարխների համար եւ մի որոշ հատված` ընդդեմ օլիգարխների: Իրականում այնտեղ չկա գաղափարախոսություն եւ ամեն ինչ իրականացվում է էմոցիաների վրա: Կարծում եմ, որ սա շատ մեծ PR էր ուկրաինական լրագրողների համար: Երբ ես մի ուկրաինացի լրագրողի ասացի` այսօր Ձեր դրոշի օրն է, եկեք նշենք, նա զարմացած հայացքով ինձ նայեց ու ասաց`ինչի՞ համար է սա պետք: Չանցած մի քանի օր այդ նույն լրագրողը դարձավ Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչներից մեկի մամուլի պատասխանատուն: Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչ է անում Ռուսաստանը, ապա կասեմ, որ մենք լրատվության մեջ պահպանում ենք դինամիկ հավասարակշռությունը:

Ի  դեպ, «Իրավունքը» բացառիկ հարցազրույց Է ունեցել Դ. Կիսիլյովի հետ, որը կներկայացնենք առաջիկայում:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ղրիմ-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ