Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Դ. Կիսիլյով. «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԳՐԱՆՏՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ` ՄԱՅԴԱՆ ՀԱՍՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

Դ. Կիսիլյով. «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԳՐԱՆՏՆԵՐ ԵՆ ՏՐՎՈՒՄ` ՄԱՅԴԱՆ

ՀԱՍՈՒՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

 

Այս օրերին «ԶԼՄ-ները նոր աշխարհաքաղաքական իրականությունում» խորագրով միջազգային մեդիաֆորում է ընթանում  Ղրիմի Կոկտեբել քաղաքում, որին մասնակցում է նաեւ Հայաստանից «Իրավունքը»: Ֆորումի ընթացքում նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ, որոնցից մեկի ընթացքում լրագրողներս հնարավորություն ունեցանք զրուցելու «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, հայտնի ռուս  լրագրող ԴՄԻՏՐԻ ԿԻՍԼՅՈՎԻ հետ: Վերջինս հարց ու պատասխանների ժամանակ կրկին անդրադարձավ Հայաստանին:

Վրաստանը ներկայացնող լրագրող ՄԱՅԱ ԽԻՆՉԱԳԱՇՎԻԼԻՆ ափսոսանքով հայտնեց, որ Վրաստանում ԶԼՄ-ների 90 տոկոսը ամերիկամետ են, եւ նա Դ. Կիսիլյովից հետաքրքվեց, թե ինչի կբերի այդ երեւույթը: Ի պատասխան, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենն ասաց. «Մինչդեռ Ռուսաստանը երբեք ձեզ չի ասում` եղե՛ք ռուսամետ, որովհետեւ դուք պետք է լինեք ազգային: Չէ՞ որ Ռուսաստանը թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի, եւ թե՛ ԽՍՀՄ նախկին մյուս պետությունների հետ ունի շատ ընդհանուր բաներ»: Ապա հավելեց. «Իսկ եթե այսօր նույն Վրաստանը կամ Հայաստանը վազեն փոքր գրանտների հետեւից, կկորցնեն իրենց ազգայնականությունը եւ այդ երկրներում կհասունանա մայդան: Նույն Հայաստանը պետք է դա հասկանա, որովհետեւ ես ունեմ տեղեկություններ, որ այդ հատուկ գրանտները տրվում են Հայաստանին` մայդան հասունացնելու համար: Եվ հայաստանյան իշխանությունները պետք է հետաքրքրվեն, թե դրանք ինչ գրանտներ են: Ձեր կարծիքով Օբաման Վրաստանի տեղը գիտի՞, անգամ Ղարաբաղի տեղը չգիտի: Իրականում ազատություն ասվածն  ու խոսքի ազատությունը Ռուսաստանի Դաշնությունն ավելի լավ է հասկանում, քան Եվրոպան ու ԱՄՆ-ն: Ի դեպ, ԱՄՆ-ն իրականում թքած ունի Եվրոպայի վրա եւ իրեն ձեռնտու է մեր եւ Եվրոպայի վատ հարաբերությունները, որի արդյունքում իրենք ավելի մաքուր ու սպիտակ դուրս կգան: Օրինակ, Ուկրաինայում ինչքան վիճակը վատ լինի, այնքան իրենք ավելի լավ կզգան»:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Ղրիմ-Երեւան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ