Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԵՂԲԱՅՐՍ ՄՈՒՐԱԶՈՎ ՄՏԱՎ ՀՈՂԻ ՏԱԿ, ՈՒ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՊԱՏՎԵՐՈՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԵՂԲԱՅՐՍ ՄՈՒՐԱԶՈՎ ՄՏԱՎ ՀՈՂԻ ՏԱԿ, ՈՒ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՊԱՏՎԵՐՈՎ  ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Իրավունքը» շարունակում է  հրապարակել Վանո Սիրադեղյանի կազմավորած  հանցավոր բանդայի պարագլուխ  Արմեն Տեր-Սահակյանի դեմ 2000 թ-ի կայացրած դատավճից հատվածներ, որոնք ներկայացնում են Վանո Սիրադեղյանի և ՀՀՇ-ի ղեկավարությա պատվերով կատարված բազմաթիվ հանցագործությունները՝ առանձին դրվագներով:

Օրեր առաջ,  սույն հրապարակումներին արձագանքելով,  քաղաքացի Ամալյա Սիմոնյանը «Իրավունքի» հետ զրույցում հայտարարեց, որ  Վանո Սիրադեղյանը իր եղբոր՝Ռոլանդ Սիմոնյանի  մահվան համար եւս պատասխանատու: « Երբ 1992-ին Վանո Վանո չէր, (եղբայրս եղել է կինոնաիրիի տղա), եղբայրս կատակով ինչ-որ բան է ասել Վանոյին, վերջինս էլ նեղացել է, մուռ  պահել և որոշել վրեժ լուծել: 1992-ի սեպտեմբերի ութին եղբորս  իր  ռեստորանի  մոտ սպանեցին:  Համոզված եմ՝ Վանոն է այդ ամենի կազմակերպիչը: Պատվերը ինքն է տվել Սարգսյան եղբայրներին, բայց դատել են մեկին՝Ներսես Սարգսյանին,  մյուսն ազատության մեջ է»,- վստահ է  Ամալյա  Սիմոնյանը:

Այդ սպանության համար դատապարտված անձը՝ Ներսես Սարգսյանը, սակայն, ըստ տիկին Ամալյայի,  նորմալ չի կրել իր պատիժը. «Նրան միշտ ուղարկում էին դատապարտյալների հիվանդանոց, այնտեղից էլ դատախազություն, ավելին՝ հենց նա է խոստովանել, որ սպանության պատվերը Վանոն է իջեցրել»:

Տիկին Ամալյան հիշում է՝  եղբայրը այդ դժվար տարիներին  պարտքով ռեստորան հիմնեց, սակայն այն շահագործեց չորս ամիս:

Ի դեպ, սպանության պատվեր իրականացնողներին  Ռոլանդ Սիմոնյանը մութ ու ցուրտ տարիներին օգնել է ինչ-որ կարողացել է: «Մինչև վերջին օրն էլ մյուս եղբորը՝ Արթուր Սարգսյանին,  եղբայրս հարցրել է, Արթուր ջան, հո սոված չե՞ս»:

 

Ռոլանդ Սիմոնյանը՝ որդու հետ

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ