Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է՝ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՄԱՆ ՎԱՐՎԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է՝ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ  ՐԱՖՖԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՄԱՆ ՎԱՐՎԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Իրավունքն»  օգոստոսի 29-ի հրապարակման մեջ  խոսել էր  Արցախյան ազատամարտի մասնակից Մոնթե Մելքոնյանի մահվան հավանական վարկածի մասին:  Սույն հրապարակման մեջ  խոստացել էինք անդրադառնալ նաեւ Մոնթեի ընտանիքին, մասնավորապես, կնոջը՝Սեդա Մելքոնյանին ու  Մոնթեի  հարազատներին: Կատարելով ընթերցողին տված մեր խոստումը՝ այսօր հրապարակում ենք ազատամարտիկի մտերիմ ընկերոջ՝ Վահե Շահմուրադյանի հետ մեր հարցազրույցը, որում մանրամասնորեն խոսվում է Սեդա Մելքոնյանի  ու Մոնթեի եղբոր Մարգար Մելքոնյանի մասին: Վահե Շահմուրադյանի համար անհասկանալի է՝ինչպես է Սեդա Մելքոնյանն իրեն համարում Մոնթեի այրին, եթե  նա ամուսնացել է ամերիկացու հետ և նրանից  երեխա ունի:

Ինչ վերաբերում է  Մոնթեի եղբորը՝ Մարգար Մելքոնյանին, ով, ի դեպ, արտաքնապես նման է Մոնթեին,  հայտարարել է, որ չի պատրաստվում Րաֆֆի Հովհաննիսյանի նման  վարվել: «2003-ին Մարգարի հետ երկար խոսեցինք Մարգարի հետ: Ասացինք՝ Մարգար, արտաքինով  Մոնթեին  նման ես, դու կարող ես Մոնթեի ժառանգությունը ստանալ, ամիսը 500.000 դրամ ստանաս, բաժանես զոհված ազատամարտիկի ընտանիքի:  Ես Րաֆֆի Հովհաննիսյանը չեմ, որ հայերի փրկության միսիա իրականացնեմ` ասաց Մոնթեի եղբայրը»,- հիշում է ազատամարտիկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վահե Շահմուրադյանը  հարցազրույցում խոսում է նաեւ Վազգեն Սարգսյան-Մոնթե հարաբերությունների, ԱՍԱԼԱ-ի և այդ կառույցում Մոնթեի դերակատարության մասին: ԱՍԱԼԱ-ի եւ այդ կառույցում Մոնթեի  ներդրման մասին կներկայացնենք հաջորդիվ:

Տեղեկացնենք, որ «Իրավունքը» պատրաստ է լսելու նաեւ երկրորդ կողմին:

Մանրամասները՝ տեսանյութերում

 

շարունակելի

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ