Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ Է ՀՈՒՅՍԸ ԴՆԵԼ «ԲԱՐԻ ՔԵՌԻՆԵՐԻ» ՎՐԱ. ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Արխիվ 12-16

ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ Է ՀՈՒՅՍԸ ԴՆԵԼ «ԲԱՐԻ ՔԵՌԻՆԵՐԻ» ՎՐԱ. ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ռուսաստանի դեմ  կիրառվող սանկցիաներն  ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա, որն էլ, իհարկե, իր ազդեցությունն է ունենում Ռուսաստանից մեր երկիր փոխանցվող դրամական  հոսքերի  նվազման վրա, սակայն Մոսկվան էլ իր հերթին է պատժամիջոցներ կիրառում Արեւմուտքի դեմ՝ այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ   հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Արեւմուտքի դեմ Ռուսաստանի  կիրառած սանկցիաներն էլ իր հերթին, ըստ պատգամավորի,   նպաստում են մեր տնտեսության աշխուժացմանը, մասնավորապես,  արտահանվող մթերքների ծավալների մեծացմանը:

ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանին էլ այլ խնդիր է մտահոգում: Ըստ նրա՝ Ռուսաստանի դեմ կիրառվող  պատժամիջոցներն ավելի շատ Մոսկվայի  խնդիրն է: «Քանի որ Ռուսաստանից եկող  ֆինանսական հոսքերը նվազում են,  ՀՀ կառավարությունը պետք է  մտածեր ռազմավարական ծրագրի մշակման մասին, որը հնարավորություն կտար ինքնուրույն լուծելու իր խնդիրները:Առաջիկայում  կառավարությանը  դիմելու ենք  պաշտոնական դիմումով և պահանջելու՝ հասարակության առաջ հաշվետվությամբ հանդես գալ և տեղեկացնել՝ ինչ է արվել 4.5 մլրդ դոլարի  պետական պարտքը»,- մանրամասնեց ՀԴԿ ղեկավարը՝հավելելով, որ այս պայմաններում հույսը դնել բարի քեռիների վրա, անմտություն է:

Մյուս  խնդիրը Հայաստանին տրամադրվող վարկերի նպատակային օգտագործումն  է  մեր տնտեսության մեջ: ՀԴԿ ղեկավարը պնդում է՝ ոչ մի դոլար ցայսօր տնտեսության մեջ ներդրված չէ:

Արտակ Դավթյանը, ով իր խոսքերով մինչ այդ սուս էր արել և լսում էր ընդդիմախոսին. հակադարձեց՝ասելով. «Ես եթե սուս էի անում, չի նշանակում՝ համաձայն էի ձեր ասածներին՞ Բոլոր վարկերը նպատակային են օգտագործվել»:

Մաքսային միության եւ ԵՏՄ-ի անդամակցության համար ըստ  ՀԴԿ ղեկավարի այսօրվա խորհրդարանը պետք է փոխի օրենսդրական դաշտը և պատասխանի, օրինակ,  ինչու արտահանվող  հումքային ապրանքները մեր կողմից մաքսազերծվում  է նվազագույն տոկոսով:


Սոնա  Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ