Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱԶԵՅԱՆԻՆ ԱՍԱՑ. «ՓՈՂԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ ՓՈՂԻՑ ԵՔ ԽՈՍՈՒՄ». ԱՐԱՄ Ս

Արխիվ 12-16

ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԱԶԵՅԱՆԻՆ ԱՍԱՑ. «ՓՈՂԻ  ՎՐԱ ՆՍՏԱԾ ՓՈՂԻՑ ԵՔ ԽՈՍՈՒՄ». ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը  1998-1999 թթ-ին եղել է Ռոբերտ Քոչարյանի  խորհրդական: «Իրավունքը» կես կատակ կես լուրջ Արամ Սարգսյանից հետաքրրքվեց՝  Քոչարյանը չի լսել  իր և մնացած խորհրդականների խորհուրդները, թե՞ նրանք չհասցրին նախկին նախագահին հիշեցնել՝ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հետեւի իր իսկ խորհուրդներին, հետո այլոց խորհուրդներ  տա:

Արամ Սարգսյանը հիշեցնում է՝ ինքը եղել է խորհրդական միջազգային հարաբերությունների գծով: «Հակասությունները իմ եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ  սկսվեցին  տնտեսական քաղաքականության իրականացման ժամանակ: Տարաձայնությունները խորացան այնքան, որ ՀԴԿ-ը  հանդես եկավ «Արմենթել» ընկերության վաճառքի դեմ»,-  հիշում է նախկին խորհրդականը:

«Արմենթել» ընկերության վաճառքը Արամ Սարգսյանի խոսքով, սակայն միակը չէ. «Ամենախայտառակը կոնյակի գործարանի վաճառքն էր »: «Կարծում եմ՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռոբերտ Քոչարյանյանը 1999-2001 թթ-ին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ալբերտ Բազեյանին ասաց, որ փողի վրա նստած, փողի մասին եք խոսում»,- մանրամասնեց ՀԴԿ ղեկավարը:

Մանրամասները՝տեսանյութում

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ