Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՑԱՆԿԱՑԱԾԻԴ ՆԿԱՐՆԵՐԻ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՉԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ»

Արխիվ 12-16

«ՑԱՆԿԱՑԱԾԻԴ ՆԿԱՐՆԵՐԻ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՉԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ»

 

Վերջերս համացանցում  անգործության մատնված օգտատերերը իրենց համար նոր զբաղմունք են գտել` պեղել այս կամ այն քաղաքական գործչի լուսանկարների արխիվը, ընտրել վատագույնը ու զբաղվել այդ լուսանկարի տարածմամբ ու չարախոսությամբ: Եվ այսպես` հիմա էլ թիրախում է հայտնվել ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Մինչ կպարզենք, թե ինչպե՞ս է վերաբերում տիկին նախարարը նման երեւույթին ու արդյոք քայլեր ձեռնարկելու է իր անձնական լուսանկարները հրապարակողներին հայտնաբերելու հարցով, ներկայացնենք, թե ինչ է այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել ՀՀ սփյուռքի նախարարի նախկին խոսնակ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ. «Շատ տգեղ է, երբ անկախ քաղաքական հայացքներիցդ ու ատելությունիցդ կարող ես ծնողիդ տարիքի կնոջ հին նկարը տեղադրել համացանցում եւ սկսել անիմաստ ու ապուշ հումորներ անել...
Ցանկացածիդ նկարների արխիվներում հրեշտակներ չեն լուսանկարվել, ձեր զզվելի պահվածքով մի ստորացրեք ինքներդ ձե՛զ...
Եթե Հրանուշ Հակոբյանի պետական, հասարակական ու քաղաքական գործունեության գոնե 5%-ը ձեր ընտանիքի ավագ անդամներից յուրաքանչյուրն արած լիներ, ապա մենք կունենայինք ծովից ծով Հայաստան...Գոնե հայ կնոջը հարգելու եւ մեծարելու կարողություն ունեցե՛ք…»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ