Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՐԲԻ ԴՈՒՌԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐՆ Է

Արխիվ 12-16

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՐԲԻ ԴՈՒՌԸ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐՆ Է


ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը: Հիշեցնենք, որ վերջին օրերին պարոն Հայրիկյանը հացադուլ էր հայտարարել ու խոստացել, որ ամեն օր մեկ ժամ լինելու է նախագահական նստավայրի առջեւ` պահանջելով ՀՀ նախագահի հրաժարականն ու կոչ անելով հրաժարվել Մաքսային միության անդամակցությունից: Սակայն այսօր վերջինս ի լուր լրատվամիջոցների` ասում է. ՙԴա պահանջ չէր, հորդոր էր, ես կարող եմ միայն հորդորել, պահանջում է ժողովուրդը: Ես ասել էի, եթե նա հրաժարական չտա, կանեմ հայկական ավանդական կարգով, իսկ բոլորը գիտեն հայկական ավանդական կարգը` պահքը, վաղը Խաչվերաց տոնն է, վանքերով շրջելը պատահական չէր: Ավանդական կարգը պահքն է տաղավար տոնից առաջ, բայց մենք ծոմ արեցինք եւ միաժամանակ բողոքի ակցիա՚: Ապա հավելել, որ աշխարհում ընդունված կարգ է բողոքի ակցիա անցկացնելը եւ հացադուլի միջոցով ցույց է տվել իր բողոքի կարեւորությունը: Թե որքանո±վ է ընդունելի քաղաքական նկատառումներով պահք ու ծոմ պահելը եւ այն կապելը Հայ առաքելական սուրբ եկեղեցու տաղավար տոնի հետ, ՙԻրավունքը՚ պարզեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Հոգեշնորհ Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՑ.
- Եթե Պարույր Հայրիկյանը եկեղեցում նման բան արած լիներ, ես կհասկանայի, բայց երբ նախագահականի առջեւ է պահքով եւ ծոմով դիմավորում Խաչվերացը, ինձ համար շատ ըմբռնելի չէ այն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.
- Այնպես որ, ցավով պետք է արձանագրենք, որ պարոն Հայրիկյանից ո°չ իսկական քրիստոնյա դուրս եկավ, ո°չ էլ` ընդդիմադիր քաղաքական գործիչ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ