Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԼՍԵԼԻՍ` ՇՈՒՐԹԵՐԸ ՃԱՔՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԼՍԵԼԻՍ` ՇՈՒՐԹԵՐԸ ՃԱՔՈՒՄ ԵՆ

Օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը իր ՙդարակազմիկ՚ մտքի ՙգոհարներով՚ է կիսվել, մասնավորապես ասելով. ՙԻնչու հիասթափվել, գուցե փորձենք, գուցե տեսենք` Գագիկ Ծառուկյանն իրոք այն չէ, ինչ որ մենք մտածում ենք, գուցե` Ծառուկյանը շատ ավելի լավ բան կանի պետության, իր ժողովրդի համար: Եկեք փորձենք, Ծառուկյանին տանք հնարավորություն, եթե լավն է` բրավո, եթե այդպիսին չէ, դե աղբանոցը միշտ էլ կա՚: Ի դեպ, ՙաղբանոց-ԱԽՔանոց՚ հասկացությունը խառնել է իրար կա°մ տիկին Թադեւոսյանը, կա°մ նյութի հեղինակը, քանի որ նույն հայտարարությունը տարբեր տեղ, տարբեր կերպ է ներկայացված: Սակայն, դրանից բովանդակությունը չի փոխվում, ուստի` ՙԻրավունքը՚ փորձեց պարզաբանում ստանալ ՀԱԿ գրասենյակից, թե ինչպե±ս են վերաբերում Զ. Թադեւոսյանի վերոնշյալ հայտարարությանը, այն էլ ո°չ ավել, ո°չ պակաս իրենց գլխավոր գործընկերոջ հասցեին: Բայց, հավանաբար, մեր հարցի բովանդակությունը գուշակելով` Հայ ազգային կոնգրեսի խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ, երբ լսեց Զոյա Թադեւոսյանի անուն-ազգանունը, խառնված ասաց. ՙԱյսօր չէ, վաղն ասուլիս եմ տալիս, եկեք, բոլոր հարցերի պատասխանը կտամ՚: Ինչեւէ, հրավերն ընդունված է, մնում է գոնե պարոն Մուսինյանը կարողանա ՙպարտակել՚ Զ. Թադեւոսյանի, միգուցե խիստ անպատասխանատու հայտարարության բովանդակությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ