Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՙՔԱՌՅԱԿԸ՚ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒԺԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

Արխիվ 12-16

ՙՔԱՌՅԱԿԸ՚ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒԺԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ


ՙՔառյակը՚ պատրաստ է համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ: Նման հայտարարությամբ է օրեր առաջ հանդես եկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Իսկ ՙքառյակի՚ վերջին նիստից հետո ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ի պատասխան արտախորհրդարանական ուժերին` ՙքառյակին՚ կեղծ ընդդիմություն համարող հայտարարությանը, ասաց, որ նման կերպ արտահայտվողները պետք է այլընտրանք առաջ քաշեն: ՙԻրավունքը՚ ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության ղեկավար ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻՑ պարզեց` հնարավոր է իր ղեկավարած կուսակցությունը միանա ՙքառյակին՚:
Հիշեցնենք, որ ՙԺողովրդավարական հայրենիքը՚ 2008-ին ձեւավորված շարժման մասնակիցն էր, ՀԱԿ դաշինքի անդամ մինչ 2013-ը, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը վերածվում է կուսակցության, որի հիմնական կորիզը պետք է լինի ՀՀՇ-ն:
Քաղաքական գործչի խոսքով` ՙքառյակը՚ հավատ չի ներշնչում, որ իրոք ազնիվ մղումներով պայքարում է ժողովրդի շահերի համար: ՙՙՔառյակի՚ ուժերից մեկին` ՀԱԿ-ին, 2008-2011-ին տրված էր հնարավորություն` իրականացնելու իշխանափոխություն, բայց նա դա չարեց՚,- հիշեցնում է Մակեյանը:
Ինչ վերաբերում է  Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը` այլընտրանքային ուժի ձեւավորման մասին, Մակեյանն ասաց, որ հիմա այլընտրանքային ուժի ձեւավորման գործընթաց ընթանում է: Թե քաղաքական որ ուժերն են դրա մեջ ներգրավված, ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցության ղեկավարը փակագծերը չբացեց, միայն ասաց, որ այլընտրանքային ուժի ձեւավորման հիմնական խոչընդոտողը ՙքառյակն՚ է:
Սեպտեմբերի 17-ին պարզ կդառնա, թե երբ է տեղի ունենալու ՙքառյակի՚ հանրահավաքը, որից հետո կլինեն այցելություններ մարզեր` ժողովրդին իրենց շուրջը համախմբելու համար: Քաղաքական գործիչը դժվարացավ ասել` արդյոք ժողովուրդը կհամախմբվի ԱԺ ոչ իշխանական ուժերի շուրջ, թե ոչ. ՙԵթե փողով վստահություն ձեռք բերելու խնդիր դրվեց, փողով կարող են մարդ հավաքել, բայց չեմ կարող ասել` դա ինչ դերակատարություն կունենա: ԲՀԿ-ի մասնակցությամբ, դե ՀՅԴ-ն էլ աղքատ չի, ՙքառյակը՚ փողի խնդիր չունի, մարդ կարող են բերել-լցնել՚:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ