Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԲԱՆԿԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՎԵՐ ԵՆ ԹՌՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԲԱՆԿԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՎԵՐ ԵՆ ԹՌՆՈՒՄ

Հայաստանի բանկային համակարգի հետ կապված այլ հետաքրքիր տվյալներ էլ են ի հայտ գալիս այս օրերին: Մասնավորապես հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգը ներկայացնող 22 առեւտրային բանկերի միացյալ զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո) կազմել է 18,3 մլրդ դրամ: Դա շատ է, թե քիչ` 22 բանկերի համար, հարցի մի կողմն է: Այս դեպքում ամենաուշագրավն այն է, որ անցած տարվա նույն առաջին կիսամյակի տվյալներով` հայաստանյան բանկերի զուտ շահույթը կազմել է մոտ 12,145 մլրդ դրամ: Այսինքն, այս մեկ տարվա ընթացքում մեր բանկային համակարգը շահութաբերության իսկական բում է ունեցել: Ընդ որում, պետք է այստեղ հաշվի առնել, որ մեր բանկերը, որպես կանոն, ունեն հայաստանյան չափանիշներով գերբարձր ծախսեր, այսինքն` օրինակ, եթե մեր բանկային աշխատողները ստանային այլ ոլորտների աշխատակիցներին հավասար աշխատավարձ, ապա բանկային համակարգի շահույթները շատ ավելի լուրջ կլինեին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ