Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԱՆՑԱՇԽԱՐՀԻ ՙՓՈՂԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ՚

Արխիվ 12-16

ՀԱՆՑԱՇԽԱՐՀԻ ՙՓՈՂԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ՚


Օրերս Օդեսայում մահափորձ են կատարել 39-ամյա վրացի ՙօրենքով գողի՚` Կախաբեր Պարպալիայի (Կախա) դեմ: Վերջինիս հաջողվել է փախչել, սակայն մահափորձի արդյունքում վիրավորվել են ՙօրենքով գողի՚ թիկնապահները, ինչպես նաեւ ուղեկցող երկու աղջիկները, որոնցից մեկը մահացել է: Մեզ հետ զրույցում այս մասին պատմելով` քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ մանրամասնեց.
- Այս մահափորձը մեկ անգամ եւս փաստում է, որ Տարիել Օրեանի եւ Դեդ Հասանի սպանությունից հետո նրան փոխարինած Շաքրո Մոլոդոյի ղեկավարած կլանների միջեւ ՙփողային՚ պատերազմները շարունակվում են:
Մինչ այս, մի քանի ամիս է, որ լռել էին երկկողմանի հակամարտության մասին լուրերը: Բայց, ինչպես եւ սպասվում էր, դա ընդամենը ժամանակավոր դադար էր: Կախայի մահափորձն էլ վկայում է, որ երկու կլանների միջեւ վրեժը դեռեւս վերջնականապես լուծված չէ, չնայած որ Դեդ Հասանի փոխարինողը արդեն կա: Իսկ դա նշանակում է` քրեական աշխարհում սպանությունները, մահափորձերը դեռ շարունակվելու են: Թե որքան եւ ինչ ավարտ կունենաª դեռեւս կդժվարանամ ասել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ