Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԾԱՂԿԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՁԵՌՔԸ ԲՌՆՈՂ ՉԿԱ

Արխիվ 12-16

ԾԱՂԿԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՁԵՌՔԸ ԲՌՆՈՂ ՉԿԱ

Այն, որ տոն օրերին ծաղիկների գները ֆանտաստիկ ձեւով բարձրանում են, դեռ հասկանալի. ուրախություն է, մարդիկ չեն նայում թանկ կամ էժանին, ինչ-որ տեղ աչք են փակում: Բայց խայտառակություն է, երբ ննջեցյալների հիշատակության օրերինª մեռելոցին, արդեն ավանդույթ է դարձել ծաղիկների ՙինքնանպատակ՚ թանկացումը: ՙԷսօր գերեզմանի ամեն ստից ծաղիկ 2000 դրամից պակաս չես կարող առնել: Սովորական մեխակները, որոնք սովորաբար ամենամատչելին են լինում, այսօր 250, 300 մինչեւ 350 դրամով են վաճառում՚,- մեզ հետ զրույցում ասաց երեկ խմբագրություն զանգահարած մի քաղաքացի, ով բավական վրդովված էր, որ ծաղկավաճառները օգտվում եւ գումար են ուզում աշխատել հենց այն օրերին, երբ շատ մարդիկ` անկախ փող ունենալ-չունենալուց, այցելում են մահացած հարազատների շիրիմներին եւ անպայման ծաղիկ են տանումª թեկուզ թանկ գնով:
Արդյոք այդ ոլորտը որեւէ մարմնի կողմից չի կարգավորվում` հարցով դիմեցինք ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին, ով մասնավորապես նշեց.
- Ցավոք, ոչ մի պետական լիազոր մարմին իրավասու չէ` այս գործառույթը իր վրա ստանձնելու: Դա է պատճառը, որ ծաղկավաճառները ոնց ուզում, այնպես էլ կարգավորում են ծաղիկների վաճառքի գները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ