Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՌԵԱԼԻ» ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ «ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Արխիվ 12-16

«ՌԵԱԼԻ» ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ «ԼԻՎԵՐՊՈՒԼԻ» ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԸ


Չեմպիոնների լիգայի խաղարկության գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» խմբային փուլի առաջին տուրում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ շվեյցարական «Բազելի» նկատմամբ: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 14-րդ րոպեին. Բեյլի փոխանցումից հետո Վացլիկի պաշտպանած դարպասի ուղղությամբ հարվածեց Նաչոն, ինչից հետո գնդակը դիպավ Սուխիին եւ գրանցվեց ինքնագոլ: Մինչ ընդմիջում գնալը մադրիդցիները եւս 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով մեկը: 30-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը, մեկ րոպե անց աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն: 37-րդ րոպեին իր թիմի չորրորդ գոլը խփեց Խամես Ռոդրիգեսը: Հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 38-րդ րոպեին. Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը գրավեց Գոնսալեսը: Երկրորդ կեսում «Ռեալը» 5-րդ գոլը խփեց. 79-րդ րոպեին Կարիմ Բենզեման ձեւակերպեց խաղի վերջնական հաշիվը: Խմբի մյուս՝ «Լիվերպուլ»-«Լուդոգորեց» խաղում 2:1 հաշվով հաղթանակ տոնեց Բրենդան Ռոջերսի թիմը: 82-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց նորեկ Մարիո Բալոտելլին, հյուրերը պատասխան գոլը խփեցին 91-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Դանի Աբալոն: 93-րդ րոպեին «Լիվերպուլի» կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ ավագ Սթիվեն Ջերրարդը` հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ