Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԿԱՐԻՆԵ» ՕՊԵՐԵՏԸ ԿԲԱՑԻ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ

Արխիվ 12-16

«ԿԱՐԻՆԵ» ՕՊԵՐԵՏԸ ԿԲԱՑԻ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ԹԱՏՐՈՆԻ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ


Վաղը` Սեպտեմբերի 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թատերաշրջանի մեկնարկը կտրվի Տիգրան  Չուխաջյանի «Կարինե» օպերետով: Տարեսկզբին բեմադրված «Կարինե» օպերետը կյանքի կոչվեց ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ բեմադրությամբ եւ թատրոնի գրեթե ողջ դերասանական կազմի մասնակցությամբ:

Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում  շեշտեց  Ե. Ղազանչյանը, «Կարինեի» բեմադրման հիմքում ընկած է  թուրքի ճանկերից փրկելու հայի դասական գործը. «Տարիներ առաջ մի գիրք էր լույս տեսել ԱՄՆ-ում, որտեղ նկարված էր Ստամբուլի երաժշտական թատրոններից մեկի ճեմասրահը, ուր կախված էր Տիգրան Չուխաջյանի հսկայական նկարը եւ տակը գրված էր` օսմանյե օպերետի հիմնադիրը: Այս գրությունն ինձ շուրջ 6 տարի է հանգիստ չի տալիս, ինչո՞ւ պիտի մեր հարստությունը, մեր գանձը տանեն մեր դարավոր թշնամիները: Եվ այդ օրվանից սկսած թատրոնը սկսեց փնտրել ճանապարհներ, որպեսզի այս հզոր գործը վեր հանի: Բարեբախտաբար հաջողվեց, որովհետեւ խումբը մեծ պատասխանատվությամբ սկսեց աշխատել»:


Ի դեպ, մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 25-ին թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի նոր ներկայացում, Ռ. Բայերի «Չորս պատճառ ամուսնության համար»` Անուշ Սարգսյանի բեմադրությամբ: Երկու մասից բաղկացած լիրիկական կոմեդիայում  հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստներ Արա Դեղտրիկյանն ու Ռուզան Գասպարյանը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ