Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԱՐՈՏՈՒՄ Է ՀԻՆ ՈՒ ԲԱՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵ՞ՐԸ

Արխիվ 12-16

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿԱՐՈՏՈՒՄ Է ՀԻՆ ՈՒ ԲԱՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵ՞ՐԸ

 

Հոկտեմբերին տասին տեղի է ունենալու ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համատեղ  հանրահավաքը: Քառյակի մյուս ուժը՝ՀՅԴ-ը,  ինչպես եւ սպասելի էր, չի մասնակցելու, քանի որ օրակարգում դրված է նաեւ սահմանադրական բարեփոխումների հարցը: Փաստորեն,  քառյակի պառակտման մասին խոսակցությունները աստիճանաբար հաստատվում են, եւ առաջին  ծիծեռնակը ազդարարվեց  եռյակի   հանրահավաքով: ՀՅԴ-ի չմասնակցելը այս հանրահավաքին եւս մեկ անգամ վկայում է՝ դաշնակցությունը մի ոտքով իշխանությունում է հաշվի առնելով նաեւ Վահան Հովհաննիսյանի՝Գերմանիայում դեսպան  լինելը, մյուս ոտքով՝ ընդդիմությունում: Ինչու չէ, մեկ էլ տեսար հանրահավաքը բեկումնային շրջադարձ առաջացրեց, իշխանափոխություն եղավ, բա իշխանության բարիքներից ու պտուղներից  չօգտվե՞ն, ինչպես հին ու բարի ժամանակները, երբ ՀՅԴ-ը կոալիցիայի մաս էր: Հավանաբար,  այդ երանելի ժամանակներին ավելի շատ անհամբեր սպասում է սոցապ նախկին նախարար, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ում գործունեության, չարաշահումների մասին ժամանակին խոսել է «Իրավունքը» եւ, հավանաբար, դա է պատճառը, որ առանց անհարմար զգալու ԱԺ ճեպազրույցների ժամանակ  պրն Վարդանյանը հրաժարվեց մեր հարցադրմանը պատասխանել, որն առնչվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին: Ամենայն հավանականությամբ,  ՝ դաշնակցությունը նորից իշխանության մաս է կազմելու, այդ պատճառով իշխանության համն ու հոտը հեռվից զգալով, դաշնակցական պատգամավորին այլեւս չեն հետաքրքրում իրենց գործընկեր կուսակցության՝ ԲՀԿ ղեկավարի տեսակետները: Հետաքրքրիր է, երբ ՀՅԴ-ը նորից իշխանության հետ կոալիցիա կազմի («Իրավունքը» մոտ մեկ ամիս առաջ գրել էր ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու  հավանականության մասին -խմբ.) Աղվան Վարդանյանն էլ նորից զգա նախարարական  պորտֆելի համը, նորից շարունակելու է «Իրավունքի» հարցերին չպատասխանե՞լ:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ