Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Արխիվ 12-16

ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը 1998-1999 թթ.-ին եղել է Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը: ՙԻրավունքը՚ կես կատակ-կես լուրջ Արամ Սարգսյանից հետաքրրքվեց` Քոչարյանը չի լսել իր եւ մնացած խորհրդականների խորհուրդները, թե± նրանք չհասցրին նախկին նախագահին հիշեցնել` յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հետեւի իր իսկ խորհուրդներին, հետո այլոց խորհուրդներ տա:
Արամ Սարգսյանը հիշեցնում է` ինքը եղել է խորհրդական` միջազգային հարաբերությունների գծով: ՙՀակասությունները սկսվեցին տնտեսական քաղաքականության իրականացման ժամանակ: Տարաձայնությունները խորացան այնքան, որ ՀԴԿ-ը հանդես եկավ ՙԱրմենթել՚ ընկերության վաճառքի դեմ՚,- հիշում է նախկին խորհրդականը:
ՙԱրմենթել՚ ընկերության վաճառքը Արամ Սարգսյանի խոսքով` սակայն միակը չէ. ՙԱմենախայտառակը կոնյակի գործարանի վաճառքն էր՚: ՙԿարծում եմ` ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը 1999-2001 թթ.-ին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ալբերտ Բազեյանին ասաց, որ փողի վրա նստած, փողի մասին եք խոսում՚,- մանրամասնեց ՀԴԿ ղեկավարը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ