Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՙՙԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԵՆ, ԲԱՅՑ...

Արխիվ 12-16

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԵՆ, ԲԱՅՑ...

ՙԻսլամական պետության՚ ահաբեկիչները սպառնում են պատերազմ հրահրել Կովկասում: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց, որ իսլամիստների այս սպառնալիքները Հայաստանի համար լուրջ խնդիր չեն կարող առաջացնել. ՙՊարզապես մեր հարեւան երկրներում անհանգստություն կարող է առաջանալ, տարածաշրջանում անհանգիստ վիճակ կարող է ստեղծվել՚: Լ. Շիրինյանի խոսքով` իսլամիստները եւ նրանց հովանավորող ուժերը ցանկանում են թուլացնել Ռուսաստանին, նրա համար խնդիր ստեղծել:
Իսլամիստները մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էին, որ իրենց ազդեցությունը տարածելու են նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում: ՙԻնչ վատ կլինի որ, եթե իսլամիստներն իրենց ավերածություններն Ադրբեջանում անեն: Բայց մի բան է հայտարարելը, մի բան է իրականացնելը՚,- ասաց Լեւոն Շիրինյանը:
Մեր զրուցակիցը, սակայն առաջ է քաշում մեկ այլ վարկած եւս. չի բացառվում` իսլամիստների թիկունքում կանգնած ուժերը փորձում են սպանված Ուսամա Բեն Լադենին փոխարինել իսլամիստներով` դրանով արհեստական խնդիր ու խոչընդոտներ  առաջացնելով Մերձավոր Արեւելքի, Ռուսաստանի եւ իսլամիստների դեմ պայքարող երկրների համար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ