Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԹԻՐԱԽԸ ՓԱԽԵԼ ԷՐ, ԱՂՋԻԿԸ` ԶՈՀՎԵԼ

Արխիվ 12-16

ԹԻՐԱԽԸ ՓԱԽԵԼ ԷՐ, ԱՂՋԻԿԸ` ԶՈՀՎԵԼ

Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքաաշխարհագրական իրադարձությունները ՙհարստանում՚ են նաեւ արյունալի ՙգողական ռազբորկաներով՚: Օդեսայում սպանության ՙկիսահաջողված՚ փորձ էր կատարվել: ՙԿիսահաջողված՚ª քանի որ զոհվել էր մի աղջիկ եւ հրազենային վնասվածքներ ստացել մի քանի անձ: Իսկ մահափորձի թիրախն էր հանդիսացել 39-ամյա վրացի ՙօրենքով գող՚ ՙԿախան՚ª Կախաբեր Պարպալիան: Անհայտ անձինք  շրջափակել էին նրա ՙՄերսեդես S-Class W222՚ եւ թիկնապահների ՙԳելենդվագեն՚ ավտոմեքենաները` ՙԱրկադիա Պալաս՚ հյուրանոցի կայանատեղից դուրս գալիս եւ գնդակոծել ինքնաձիգից: Կախան դուրս էր նետվել մեքենայիցª փախել, վիրավորվել էին ՙխազեինի՚ թիկնապահները եւ եւս մի աղջիկ:  


2 000 000
ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԻՑ ՆԱՎԹԻ ՀՈՏ ՉԷՐ ԳԱԼԻՍ

Մոսկվայի իրավապահները վնազերծել են միջազգային մի հանցախումբ, որոնք ՙքցել՚ էին սինգապուրցի գործարարներին: Վերջիններս վճարել էին 2 մլն դոլար` գոյություն չունեցող նավթի համար: Դրանով իրավապահների գործը չէր ավարտվել. ներկայումս նրանք ՙհետախուզում՚ են վնասազերծված հանցախմբի խարդախության այլ զոհերին:


ՙՊՈՊՈԿԱՎՈՐՆԵՐԸ՚ ԱՆՑԵԼ ԵՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ


Մոսկվայում սպանվել է երիտասարդ փաստաբան Տատյանա Ակիմցեւան: Հանցագործության հիմնական վարկածն առաջ է քաշվել` կապված այն հանգամանքի հետ, որ Ակիմցեւան վերջերս զբաղվում էր ՌԴ մայրաքաղաքի հայտնի ՙՕրեխովսկայա՚ կազմակերպված հանցավոր խմբավորման գործունեությամբ եւ նրանց կողմից ստացել էր սպառնալիքներ:  

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ