Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԴԱՐՁԵԼ ԷՐ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ

Արխիվ 12-16

ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՆՈՋ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԴԱՐՁԵԼ ԷՐ
ԱՆՃԱՆԱՉԵԼԻ


Օրերս հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում: Սեփական տան երկրորդ հարկի ջահից կախվելու միջոցով ինքնասպան է եղել 55-ամյա մի տղամարդ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Թաթուլ գյուղի գյուղապետ Ալբերտ Հարոյանը: Անդրադառնալով համագյուղացու ինքնասպանության պատճառներին` գյուղապետը մասնավորապես ասաց.
- Շատ խելոք, գլուխը կախ, բարի մարդ էր: Եթե երկու տարի առաջ լիներ, կասեի նաեւ` շատ շփվող: Բայց կնոջ մահից հետո էդ մարդը կարծես շուռ եկավ, դարձել էր անճանաչելի` ինքնամփոփ ու լռակյաց: Մենակ տնեցիների հետ էր շփվում, տնից գրեթե դուրս չէր գալիս: Որ ասեմ երկու տարվա մեջ ընդամենը տասը անգամ տնից դուրս եկած չի լինի, հավատացեք: Կնոջ հետ շատ էր կապված, ըստ երեւույթին` կնոջ մահից հետո չէր կարողանում տեղը գտնել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ