Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Նոր սկանդալ է հասունանում թատերական դաշտում: Այս անգամ սկանդալի կիզակետը մայր թատրոնն է` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Զարմանալիորեն, ոչ թե կոնֆլիկտն իրականացվում է դերասանների շրջանում, ինչպես սովարաբար, այլ` թատրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ ու կադրերի բաժնի պետ ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ միջեւ: Վ. Մովսիսյանը տնօրենին մեդադրում է անօրենության մեջ` կեղծ աշխատակիցներ ձեւակերպելու, ովքեր իրականում գոյություն չունեն, սակայն նրանց աշխատավարձերը դուրս են գրվում: Այսինքn` ըստ Վ. Մովսիսյանի` թատրոնին տասը տարվա հասցված վնասը կազմում է մոտ 14 մլն դրամ: Իսկ տնօրենն էլ իր հերթին կադրերի բաժնի պետին մեղադրում է ստախոսության մեջ, թեպետ շեշտելով, որ նա լավ աշխատող է:
Ի դեպ, ըստ Վ. Մովսիսյանի` թատրոնում իր դեմ ստորագրահավաք են սկսել, որի գլխավոր մեղավորն ու շահագրգիռ անձը նույն թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ է, քանի որ Վ. Մովսիsյանի խոսքերով` դերասանը եւս ուղիղ կապ ունի իր բարձրացրած խնդրի հետ:
Երբ ՙԻրավունքը՚ փորձեց կապ հաստատել վաստակավոր արտիստի հետ, վերջինս նախ փորձեց պարզել, թե ինքն ի±նչ կապ ունի այդ ամենի հետ.
- Հա, բայց ես ի±նչ կապ ունեմ այդ ամենի հետ:
- Պարոն Մարության, Վ. Մովսիսյանն ասում է, որ Դուք ուղիղ կապ ունեք այդ ամենի հետ, ինչի համար էլ ստորագրահավաք եք կազմակերպել թատրոնում:
- Ստորագրահավաք ենք կազմակերպել, ես տեղյակ չեմ: Ես հիմա Բրեստում եմ, մեկնել եմ փառատոնի...
Եվ այստեղ, ցավոք, դերասանի հետ կապն ընդհատվեց: ՙԻրավունքը՚ փորձեց կապ հաստատել նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյանի հետ, սակայն պարզվեց, որ նա նույնպես մեկնել է Բրեստ` փառատոնի:
Հուսանք, նրանց վերադարձից հետո կհասկանանք, թե այս խմորը դեռ որքան ջուր կվերցնի եւ ինչ զարգացումներ կունենա:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ