Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԶՄԱՅԼՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՈՎ

Արխիվ 12-16

ԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԶՄԱՅԼՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՈՎ

 

Արեւմուտքի գրանտներով բոլ-բոլ սնվող ու արեւմուտքի պատվերները ճշտապահորեն կատարող Արթուր Սաքունցը եւ Գայանե Առուստամյանը Թուրքիան իրենց համար ջրի ճանապարհ են սարքել, ընդ որում ինչպես երեւում է, Թուրքիայում իրենց բավականին երջանիկ են զգում: Ավելին, Գայանե Առուստամյանը սուրճ է խմում այնպիսի բաժակից, որի վրա պատկերված է Թուրքիայի պետական խորհրդանիշը: Ավելին, Առուստամյանը պարզապես հրճվանքով է նայում այդ բաժակին: Հավանաբար իր համար ոչ մի նշանակություն չունի, որ հենց այդ խորհրդանիշի ներքո էին կոտորում եւ աքսորում միլիոնավոր հայերի 100 տարի առաջ: Իսկ այսօր այդ նույն խորհրդանիշի ներքո Հայաստանը ենթարկվում է շրջափակման, իսկ Արցախը, որտեղ են ի դեպ Գ. Առուստամյանի արմատները, փորձում են հանձնել Ադրբեջանին: Այսքանից հետո Գ. Առուստամյանը կարող է լիարժեք իրեն համարել Թուրքիայի դեսպանը Հայաստանում: Ի դեպ նշենք, որ Գայանե Առուստամյանի անունը ֆիքսվել է Կոնչիտայի վկաների անվանացանկում, ավելին, նա դատի է տվել «Իրավունք» թերթին, որի համար թերթն իրենից շնորհակալ է: Այս կապակցությամբ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն ասաց. «Եթե մեզ դատի են տալիս Կոնչիտայի պաշտպանները եւ թուրքական դրոշով բաժակներից սուրճ խմողներն ու դրանով զմայլվողները, ուրեմն թերթը ճիշտ ուղու վրա է»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ