Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԵՆՔ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆՔ, ԲԱՅՑ...ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ

Արխիվ 12-16

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԵՆՔ ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆՔ, ԲԱՅՑ...ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆ

 

Քանաքեռ-Զեյթուն դատարանում այսօր տեղի ունեցավ  Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դատական  երկրորդ նիստը:

Հայցվոր կողմը պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից  Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ  «նողկալի» բառով իբր ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը և «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից հօգուտ Բարդակչյանի խնդրում է որպես սփոփանք` բռնագանձել 1.000.000  դրամ կամ ինչպես Բարդակչյանը հայտարարեց « գուցե 5 մլն, եթե դատարանը հարմար կգտնի», մի խոսքով ինչքան շատ այնքան լավ:

Դատական այս նիստում  պատասխանող կողմի՝ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ի  փաստաբանը,  Լեւոն Բաղդասարյանը դատարանին հանձնեց Բարդակչյանի՝Կոմիտաս վարդապետին հասցեին հնչեցրած հայտարարության ապացույցները: Դրանց  հանձնումը կարծես շոկի մեջ գցեց հայցվոր կողմին ու նրա փաստաբանին: Վերջիններս ցանկացան  մանրամասն ծանոթանալ պատասխանող կողմի ապացույցներին:  Հավանաբար,  շոկային վիճակն էր պատճառը, որ   հայցվոր կողմի փաստաբանն ու հայցվոր Լեւոն Բարդակչյանը ինքնախոստովանությամբ հանդես եկան: Դատավորի՝հայցվոր կողմին ուղղված հարցին՝ ըստ ձեզ՝ի՞նչ է նշանակում «նողկալի հայտարարություն», փաստաբանն ասաց. «Այսինքն՝բացասական  գնահատական  է տրվել հայտարարությանը»:

Լեւոն Բարդակչյանն էլ  հավելեց, որ ինքը լեզվաբանների հետ է խոսել, որոնք իրեն ասել են՝«նողկալի» բառը զզվելի իմաստով է օգտագործվում:

«Գիտեք, կարիք չկար, որ լեզվաբանների հետ խոսեիք: Կարելի էր բացատրական բառարանը բացել եւ բառի իմաստը հասկանալ»,- հակադարձեց դատավորը:

Դատավորը հայցվոր կողմից պարզաբանում պահանջեց  նաեւ ավերատարանական եկեղեցու հովիվ Լեւոն Բարդակչյանի վրա հարձակման մասին: «Ներկայացված հրապարակումներից  մեկում գրված է՝  Լեւոն Բարդակչյանը լուրեր է տարածել, որ ոմն  երիտասարդ դանակահարելու սպառնալիքով ներխուժել է  իր գրասենյակ եւ դանակահարության փորձ կատարել, որի  պատճառը եղել է Կոմիտաս վարդապետի՝ իր դեմ ուղղված հայտարարությունը: Սա ի՞նչ հայտարարություն է: Եկեղեցականներդ սկսել եք մեկդ մյուսի դեմ հայտարարություն անե՞լ»,- հարցրեց դատավորը:

Հայցվոր կողմի փաստաբան Դիանա Գրիգորյանը  «լուսավորեց» դատարանին. «Սույն գործով հարուցվել  է քրեական գործ»:

Իսկ թե ինչու էր հարձակվել եւ ինչ էր ուզում  Բարդակչյանից,   ավետարանական եկեղեցու հովիը դժվարացավ պատասխանել, միայն կրկնեց իր հին ու նողկալի հայտարարությունը.  «Կոմիտաս վարդապետի հայտարարությունից երկրորդ օրը, այս մարդը…»:

«Կա քրեական գործ հարուցված, եթե իհարկե, պատասխանող կողմը դա է նկատի ունեցել, որպես  նողկալի հայտարարություն ընդդեմ Կոմիտաս Վարդապետի»,- հավելեց փաստաբանը:

Փաստորեն րոպեներ առաջ Բարդակչյանն ու իր փաստաբանն ասում էին, որ չգիտեին ինչ հայտարարության մասին է խոսքը, ավելին՝ նախորդ դատական նիստում  «Իրավունքի» հետ զրույցում Բարդակչյանը հայտարարեց, որ ինքը երբեւէ չի ասել, թե Կոմիտաս Վարդապետի արված հայտարարությունից հետո է երիտասարդը  փորձել  մահափորձ իրականացնել իր դեմ:

Սակայն սա միակ հակասությունը չէ: Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահը դատարանում  անսպասելի հայտարարություն արեց. «Մենք Կոմիտաս Վարդապետի հետ շատ մտերիմ ընկերներ ենք»

«Դե ներեք միմյանց, ինչպես Քրիստոսն է ներում»,- ասաց  դատավորը:

«Մենք կխոսենք իրար հետ, բայց  աղավաղում են ճշմարտությունը (նկատի ունի մամուլին-խմբ.) անհանդուրժողականություն սերմանում»,- ասաց Բարդակչյանը:

«Իրավունքի» շահերը պաշտպանող փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հակադարձեց. «Քանի որ խոսվեց ընկերական հարաբերությունների ու  մամուլի մասին, պետք  է ասեմ, որ մամուլը ոչ միայն սեր պետք է սփռի, այլեւ ցնցի: Յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն, որը գործում է  Հայաստանում, պետք է լավ ուսումնասիրի ՀՀ սահմանադրությունը, որտեղ պարտադիր պայման կա Առաքելական եկեղեցու հեգեմոն դերի մասին: Այն անձը, որը կխախտի դա, հետեւանքները  լինելու են այսպիսին: Ի վերջո, չենք կարողանում հասկանալ՝ այս ագրեսիան որտեղից  է եւ ինչու: «Իրավունքը» թերթը կրողն է Առաքելական եկեղեցական արժեքների:  Հայցվորն ասում է՝ մենք ընկերներն ենք, բայց թերթը խանգարեց մեր ընկերությունը: Պատմությունը  նայեք՝ ովքեր են «Իրավունքին» դատի տվել ու տալիս՝  Առաքելական եկեղեցու դավանանքը խախտողները, գոմիկներից սկսած՝ վերջացրած չգիտեմ ինչ աղանդներով»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ