Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ  ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ


Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերին Մոսկվայում հանդես կգա համերգով:

«Անհամբեր սպասում եմ Ռուսաստանում ռուս հանրության հետ հանդիպմանը: Հայաստանի, Իտալիայի, Իսպանիայի հետ միասին Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ առանձնահատուկ հաճույքով եմ այցելում: Ես երբեք չեմ մոռանա իմ առաջին այցելությունը ԽՍՀՄ` 1963 թվականին: Այդ ժամաակ նախատեսված էր համերգի ընթացքում երգել 30 երգ, սակայն երգեցի 60-ը: Հանդիսատեսը անընդհատ պահանջում էր, որպեսզի երգը կրկին երգեմ: Ես սկսեցի փորձարկումով զբաղվել եւ փոխեցի երգիերի ռիթմերը»,-ասել է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ:

Նրա խոսքով`Ռուսաստանում կայանալիք համերգի ընթացքում կներկայացնի իր դասական ռեպերտուարներից`ուշադրություն չդարձնելով նոր երգերի վրա: Միեւնույն ժամանակ` նա նշել է, որ իր ծրագրերի մեջ է նաեւ ռուսերենով ձայնասկավառակ թողարկելը.«Ես արդեն ունեմ ռուսերեն լեզվով տեքստ, սակայն այն դեռ ինձ համար չեն թարգմանել,  ես ցանկանում եմ մինչ այդ երգի կատարումը, ծանոթանամ տեքստի բովանդակությանը: Ես գիտեմ ռուսերեն բառեր, սակայն սահուն չեմ կարող խոսել: Մեր ընտանիքում ծնողներս հաճախ են խոսել ռուսերենով, սակայն մեզ այդ լեզուն չեն սովորեցրել»,-ասել է շանսոնյեն: Նա նաեւ ասել է, որ իր նախնիները սերտորեն կապված են եղել Ռուսաստանի հետ, իր հայրական պապը եղել է խոհարար Նիկոլայ 3-րդ կայսեր ժամանակ, այնուհետեւ տեղափոխվել է Ֆրանսիա եւ բացել կովկասյան եւ ռուսական խոհանոց.«Մինչեւ այժմ ես շատ եմ սիրում ռուսական խոհանոցը»,-ավելացրել` է Շ. Ազնավուրը: Իսկ թե որ ազգին է ավելի շատ նման`հայի, ռուսի, թե ֆրանսիացու, Ազնավուրը պատասխանել է. «Որպես հայ ես հավատարիմ  եմ բազմաթիվ բարոյական սկզբունքների, որոնք արժանապատվության չափանիշներ են ինձ համար: Որպես ֆրանսիացի` ես սիրոմ եմ խոսել, իսկ որպես ռուս`զվարճանալ: Ահա այսպիսի խառնուրդը բավարար է ինձ կյանքում ապրելու համար»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ