Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԸՆԿԵՐ ԱՍԵԼՈՎ`ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ…

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ԲԱՐԴԱԿՉՅԱՆԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԸՆԿԵՐ ԱՍԵԼՈՎ`ՆԿԱՏԻ ՈՒՆԵՄ…

 

Ինչպես արդեն հայտնի է, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա»ՍՊԸ-ի դատական  երկրորդ նիստը: Նիստի ընթացքում Բարդակչյանը հայտարարեց, որ ինքը եւ Կոմիտաս Վարդապետը մտերիմ ընկերներ են: «Իրավունքը» դատական նիստի ավարտից հետո    Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանից պարզեց՝ երկար տարինե՞ր է, որ Կոմիտաս վարդապետն ու ինքը   մտերիմ ընկերներ են: «Դու օրինակ, քանի՞ ընկեր  ունես, որ քսան կամ տասը տարի  մեկ կտեսնես կամ ընկերներ ունե՞ս, որ ամեն օր իրենց հետ ես: Ընկեր ասելով՝ նկատի եմ ունեցել, որ թշնամիներ չենք, հոգեւորականներ եք՝աստծուն ծառայողներ»,-պատասխանեց Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահը:

Պատասխանող կողմի  փաստաբան  Լեւոն Բաղդասարյանն այսօրվա դատական նիստում դատարանին էր հանձնել այլ կայքերում հրապարակված եւ Կոմիտաս վարդապետի հասցեին  Լեւոն Բարդակչյանի հայտարարությունը հաստատող հոդվածներ: «Արդյոք այդ հայտարարություններին չի ծանոթացել Բարդակչյանը, որոնց էլ հղում է արել «Իրավունքը»: «Չգիտեմ, ինչի մասին եք ասում, բայց տարբեր կայքերում որոշ բաներ տեսել եմ, բայց որ մեկի մասին է խոսքը: Մեր գերխնդիրը դա է՝ որ հայտարարության մասին է խոսքը: Ես շատ հայտարարություններ կանեմ, ամեն կիրակի կքարոզեմ, հեռուստատեսությամբ հայտարարություններ կտամ, բայց ես չգիտեմ՝ ինչ հայտարարության մասին է խոսքը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ