Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«Սիստեմայի» սկանդալը մեծ հարված է Ռոբերտ Քոչարյանի իմիջին

Արխիվ 12-16

«Սիստեմայի» սկանդալը մեծ հարված է Ռոբերտ Քոչարյանի


իմիջին


Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ին տնային կալանքի տակ վերցվեց Ռուսաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը Վլադիմիր Եվտուշենկովը: Նա  ռուսական ամենախոշոր ընկերություններից մեկի «Սիստեմայի» սեփականատերն էր եւ տնօրենների խորհրդի նախագահը: Իր հերթին «Սիստեման» «Բաշնեֆտի», «MTC» եւ ավելի քան 180 այլ ընկերությունների սեփականատերն է: «Բաշնեֆտ» ընկերության հետ անմիջական կապ հունի գործարար Լեւոն Հայրապետյանը, որը 2009թ. միջնորդ է  հանդիսացել  «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի հարցում: Ըստ  ռուս իրավապահների «Բաշնեֆտը» սեփականաշնորհվել է իր արժեքից 50 անգամ ցածր գնով: Լեւոն Հայրապետյանին ներկայացված է փող լվալու մեջ մեղադրանք, իսկ Հայրապետյանի ձերբակալությունից որոշ ժամանակ անց նմանատիպ մեղադրանք ներկայացվեց նաեւ Եվտուշենկովին: 2009թ. «Սիստեմայի» տնօրենների խորհրդում տեղավորվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը ըստ լուրերի, մտերմություն էր անում Վլադիմիր Եվտուշենկովի հետ, ինչի արդյունքում «Սիստեման» ձեռք բերեց «ՎիվաՍել»-ը:

Ի դեպ, «Սիստեման» ստեղծվել է 1993թ.: Ռուսաստանի տասը խոշորագույն ընկերությունների ցանկում է: Հիմնական գործառույթները իրականացնում է լոնդոնյան բանկերի եւ բորսաների հետ եւ զգալի տեղ է գրավում անգլիական ֆինանսական համակարգում, հանդիսանալով աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկը:

Այն հարցին, թե ինչու հենց հիմա ի հայտ եկավ 5 տարվա վաղեմության սեփականաշնորհման գործարքը, կան մի շարք պատասխաններ: Տարբերականերից մեկն այն է, որ երբ Արեւմուտքը սկսեց ճնշումներ գործադրել ռուսական մի շարք նավթային ընկերությունների վրա,  «Սիստեման» փորձեց օգտվել պահից եւ ընդլայնել իր դիրքերը ռուսական նավթային շուկայում: Սակայն  լինելով ասոցացված անգլիական ֆինանսական կապիտալի հետ, նա սկսեց վտանգ ներկայացնել Ռուսաստանի տնտեսության համար եւ «Սիստեմայի» դեմ քայլերը Ռուսաստանի պատասխանն է նրա դեմ Արեւմուտքի պատճամիջոցներին: Երկրորդ վարկածն այն է, որ «Սիստեմայի» խողովակով Արեւմուտքը փորձում էր իրականացնելՌուսաստանում նարնջագույն մայդանների ֆինանսավորումը :

Այս ամենից զատ «Սիստեմայի» առնչությամբ կա եւս մեկ դիտարկում: «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամներից մեկը Ռահման Հալիլովն է, որը ադրբեջանական խոշորագույն օլիգարխ Իսքանդեր Հալիլովի որդին է: Փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն շատ կասկածելի գործարքներ իրականացնող ընկերության  տնօրենների խորհրդի անդամ է, այլեւ ադրբեջանցի օլիգարխի գործընկեր, որի հետ կիսում է իր ընկերության շահույթները: Ի դեպ, այդ շահույթների հաշվին Ադրբեջանում եւ Թուրքիայում մեծ ներդրումներ են իրականացվում, այդ թվում «Հիլթոն Բաքու» հյուրանոցը: Ըստ լուրերի Հալիլովները նաեւ առնչություն ունեն Ադրբեջանի զենքի գնումների հետ: Արդյո՞ք ընդունելի կարելի է համարել, որ Հայաստանի նախկին նախագահը, որը մեծ ծավալի գաղտնի տեղեկությունների կրող է, համագործակցում է Ադրբեջանի խոշոր բիզնեսի հետ: Ի դեպ, Ադրբեջանում այդ համագործակցությունը նույնպես տարօրինակ է գնահատվել: Մի շարք քննադատական հոդվածներ լույս տեսան-  «Իսքանդեր Հալիլովի որդին Քոչարյանի կոմպանիայում», «Հալիլովը Քոչարյանի սիստեմում» եւ այլն: Սակայն, եթե վերոհիշյալ տարօրինակ հայ-ադրբեջանական համագործակցությանը Ադրբեջանի կողմից մասնակցում է գործարարը, ապա հայկական կողմից նախկին բարձրագույն պետական պաշտոնյան, ինչը էլ ավելի տարօրինակ է եւ այդ փաստը վարկաբեկում է երկիրը:

Ի դեպ, այն փաստը, որ «Սիստեման» պաշտոնապես լինելով ռուսական ընկերություն, մեծապես ընդգրկված է անգլիական ֆինանսական համակարգի մեջ, առիթ է տալիս հիշելու 1999թ. առաջ եկած Մեղրիի միջանցքի տարբերակը: Այն ժամանակ այդ տարբերակը առաջ էին տանում ամերիկյան եւ անգլիական դիվանագիտությունը: Ըստ դրա  Հայաստանի Մեղրու շրջանի տարածքով Ադրբեջանին տրվում էր միջանցք, որը պետք է իրար միացներ Նախիջեւանը եւ Ադրբեջանը: Այդ տարբերակին հավանություն էր տվել Ռոբերտ Քոչարյանը:

Մի խոսքով, «Սիստեմայի» սկանդալը մեծ հարված է Ռոբերտ Քոչարյանի իմիջին: Պարզվեց, որ Քոչարյանը ներգրավված է ոչ թե ռուսական խոշոր ընկերության ղեկավարության կազմում, այլ այդ ընկերությունը, ըստ էության, հակառուսական է: Բացի այդ, Ռ. Քոչարյանի այդ ընկերության մեջ ներգրավվելու ընթացքում ընկերությունը կատարել է գործարք, որի համար այժմ պատասխան է տալիս քրեական օրենսգրքով: Եվ վերջապես, Հայաստանի, իսկ մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահի գործընկերն է ադրբեջանական օլիգարխը:

ԱՐՄԵՆ ՕԳԱՆԵՍՈՎ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ