Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԵՌՅԱԿԸ» ԳԻՏԱԿՑՈԻՄ Է՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԵԼՈՒ. ՔԱՂԱՔԱԳԵՏ

Արխիվ 12-16

«ԵՌՅԱԿԸ» ԳԻՏԱԿՑՈԻՄ Է՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԵԼՈՒ. ՔԱՂԱՔԱԳԵՏ

 

Հոկտեմբերի տասին տեղի է ունենալու   ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համատեղ հանրահավաքը, որին չի մասնակցելու ՀՅԴ-ը, քանի որ  հանրահավաքի օրակարգում  լինելու են սահմանադրական բարեփոխումները: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանից  «Իրավունքը» պարզեց՝այլ պառակտումներ  «Քառյակի» ներսում սպասվո՞ւմ են, թե՞ ոչ: Քաղաքագետի խոսքով՝դա կախված է  նրանից,  թե ներքաղաքական ստատուս քվոն ինչքան երկար կմնա.««Եռյակի»» աշխատանքի գլխավոր իմաստը ներքաղաքական  զարգացումներ առաջացնելն է: Եթե դա տեղի չունենա,  ապա  նոր պառակտումներ չի կարելի բացառել»:

Ինչ վերաբերում է  կայանալիք  հանրահավաքին,  ապա դա ոչինչ էլ չի փոխելու ներքաղաքական կյանքում:  «Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նույնիսկ այն ուժերի ներկայացուցիչների համար, որոնք նախաձեռնում են հանրահավաքը»,-եզրափակեց պրն Մինասյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ