Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ինչքան էլ ասեն, որ արդարության կողմնակից են, դժվար է պատկերացնել

Արխիվ 12-16

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն  ինչքան էլ ասեն, որ արդարության կողմնակից


են, դժվար է պատկերացնել

 

ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը «Քառյակի», արդեն իսկ եռյակի գործունեությանը  լուրջ չի վերաբերվում, քանի որ «տարաբնույթ ուժեր են», որոնք կարող են ինչ-ինչ հարցերում համաձայնության գալ, այն էլ  ժխտելու այն, ինչ կա: «Բայց այդ դեպքում դա պետք է  կոչվի ընդդիմություն, ոչ թե ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակ, որը պետք է ներկայացնի այլընտրանքային ծրագիր»,-  վերլուծում է Արամ Սարգսյանը:

Ըստ քաղաքական գործչի՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն  ինչքան էլ ասեն, որ իրենք արդարության կողմնակից են, դժվար է պատկերացնել այդ ուժերին արդարության կրողներ: «Եթե Գագիկ Ծառուկյանը  իր գործով ուզում է հաստատել, ինքը պատրաստ է  ժողովրդին օգնել, բայց ԲՀԿ-ի ներսում մարդիկ կան, որ բոլորովին այլ մտածելակերպ ունեն,  ուղղակի մի տանիքի տակ են հավաքվել»,-նախկին պատգամավորը:

ՀԴԿ ղեկավարը կարծում է, որ ընդդիմությունը պետք է համախմբվի գաղափարների   շուրջ, իսկ Քառյակի ուժերից միայն ՀՅԴ-ն է գաղափարախոսության կրող. «Մնացած ուժերի  մասին դժվարանում եմ ասել՝ինչ  գաղափարների կրողներ են»:

Հիմք ընդունելով այս ամենը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն  քառյակի  կողքին չէ: «Մենք կողմ ենք  ամբողջ համակարգի փոփոխությանը, որի շնորհիվ կվերանա օլիգարխիկ համակարգը»,- ասաց  կուսակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է  ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն»  ուժերի կազմակերպած հանրահավաքին, որին չի մասնակցելու ՀՅԴ-ը, ըստ Արամ Սարգսյանի, դա ինչ-որ չափով սպասելի էր, քանի որ տարաձայնություններ  կային սահմանադրական բարեփոխումների  հարցի շուրջ:

Եթե ՀԴԿ ղեկավարը «Քառյակի» կողքին չէ, հնարավո՞ր է  մասնակցի այլընտրանքային ուժի ձեւավորմանը: «Ես չգիտեմ՝ ինչ այլընտրանքի մասին է խոսքը: Բացի այդ՝ մենք այնքան ենք անցել այդ ճանապարհներով, որ առաջին հերթին պետք է  համագործակցենք գաղափարապես մոտ կառույցների՝ սոցիալ-դեմոկրատական  գաղափարախոսությունը կրող ՀԿ-ների ու շարժումների հետ»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ