Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԿԱՐԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻՆ. «ԵՐԿՈՒ ԴՈՒՌ, ՍԱՌՆԱՐԱՆ, ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱ...»

Արխիվ 12-16

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԿԱՐԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻՆ. «ԵՐԿՈՒ ԴՈՒՌ, ՍԱՌՆԱՐԱՆ, ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱ...»

 

«Իրավունքը» սեպտեմբերի վեցի հրապարակման մեջ  անդրադարձել էր սեպտեմբերի 13-ին   կայանալիք ազատամարտիկների բարեգործական համերգին, որի նախաձեռնողը երիտասարդներն էին: Նրանցից մեկը՝ Վաղինակ Շուշանյանը,  «Իրավունքին» այսօր տեղեկացրեց, որ իրենց սպասելիքները հիմնականում  արդարացան:  բարեգործական համերգի շնորհիվ հավաքվեց 477.000 դրամ գումար, որն ամբողջությամբ տրամադրվեց սոցիալական ծանր պայմաններում ապրող  ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանին, ում բնակարանում ոչ մի հարմարություն չկար: «Ձեռք է բերվել տան համար երկու դուռ,  սառնարան, լվացքի մեքենա, ջրատաքացուցիչ, որոնք արդեն երկուշաբթի տեղադրված կլինեն»,-մանրամասնեց  Վաղինակը:

Ազատամարտիկը, լինելով հպարտ եւ  մշտապես հույսն իր վրա դնող անհատ, մինչ այս  հրաժարվել է տարբեր անհատներից օգնություն ընդունել: Բայց  այս անգամ իմանալով, թե ովքեր են իրեն աջակցողները, համերգի շնորհիվ հավաքված գումարն ընդունեց: «Ազատամարտիկը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն: Մենք՝ համերգի կազմակերպիչներս եւս, շնորհակալություն ենք հայտնում «Ռադիո Վան» ընկերությանը, որը գովազդեց մեր համերգը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ով տոմսերի մի մասը ձեռք բերեց, ՌԴ-ի մեր ընկերներին՝ ֆինանսապես մեզ օգնելու համար եւ այն մարդկանց, որոնք բացի տոմս գնելուց, իրենց հանգանակությունն ունեցան այս գործում»,-  ասաց  Վ. Շուշանյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենը կրելու է շարունակական բնույթ եւ օգնելու եք նաեւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ազատամարտիկների ու անապահովների:

Ի դեպ,  համերգի կազմակերպիչ երիտասարդների ջանքերով ազատամարտիկ Վագիֆ Ավետիսյանի հոգեկան խնդիրներ ունեցող  դստերը հաջորդ շաբաթ  հոգեբույժի խորհրդով կտեղափոխեն հիվանդանոց՝ ստացիոնար բուժում նշանակելու համար:

Հիշեցնենք, որ Վագիֆ Ավետիսյանի  ընտանիքի սոցիալական ծանր  վիճակին անդրադարձել էր «Իրավունքը» հուլիսի 16-ի հոդվածում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ