Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՝ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԴԵՂԵՐԸ ԿԹԱՆԿԱՆԱՆ»

Արխիվ 12-16

«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՝ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԴԵՂԵՐԸ

ԿԹԱՆԿԱՆԱՆ»


Օրեր առաջ «Իրավունքի» խմբագրություն էին զանգահարել մի խումբ քաղաքացիներ, որոնք բողոքում էին  դեղերի գների թանկ լինելուց: Նրանք պնդում էին, որ վերջին ամիսների ընթացքում թանկացել է դեղորայքը եւ  իրենց աշխատավարձը  բավարար չէ անհրաժեշտ դեղեչրը գնելու համար:  Արդյոք դեղերի գների թանկացում վերջին ամիսներին իրոք եղել է, թե պարզապես մեր քաղաքացիները չունեն պահանջվող գումարը դրանք գնելու համար: Հարցի վերաբերյալ զրուցեցինք «Հայաստանի  դեղարտադրողների եւ ներմուծողների միություն» ՀԿ-ի նախագահ Սամվել Զաքարյանի հետ: Վերջինիս խոսքով՝ իրենց միությունը երեք ամիսը մեկ մշտադիտարկում է անցկացնում. «Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների գոյություն չունի դեղերի ապահովագրություն, որի շնորհիվ դեղերը կարող են ձեռք բերվել անվճար կամ էժան գներով: Նախկին երեք ամիսների ընթացքում  գնային որեւէ փոփոխություն չի եղել»:

Ս. Զաքարյանը, սակայն չբացառեց, որ առաջիկայում կլինեն դեղորայքի թանկացում: դեղ ներմուծողների եւ արտադրողների վրա դրվում է դրոշմապիտակավորման նոր կարգ, որը կսկսի գործել հոկտեմբերի 30-ից: «Սակայն աշխարհում նման բան չկա. դեղերն արտադրատեսակ են, հատուկ կարգ կա դրանք ներմուծելու բաշխելու, պահպանելու:  Դրոշմապիտակավորման այս կարգը  միջազգային մի շարք չափանիշմների խախտում է»,- վստահեցնում է «Հայաստանի  դեղարտադրողների եւ ներմուծողների միություն» ՀԿ-ի նախագահը:

Ըստ նրա՝ դրոշմապիտակավորման նոր կարգով փորձում են ստվերի դեմ պայքարել. «Ակցիզավորումը, իհարկե, օգնում է ստվերի դեմ պայքարին, բայց դեղերը մինչ դեղատուն մտնելը ստուգումների երեք փուլ է անցնում, հետեւաբար ստվեր դեղերի ոլորտում չկա, այլ կա մաքսանենգ ճանապարհով անհատ մարդկանց կողմից բերվող  դեղերի հարց, որն առնչվում է մաքսային ծառայությունների աշխատանքի վատ կամ լավ լինելուն »,- եզրափակեց Սամվել Զաքարյանը:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ