Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ` «ԶՎԱՐԹՆՈՑԻՑ» ՄԻՆՉԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Արխիվ 12-16

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ` «ԶՎԱՐԹՆՈՑԻՑ»

ՄԻՆՉԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

 

Սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության տոնին նվիրված հագեցած միջոցառումների  հետ միասին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսի հայրենիք»  խորագրով ռազմահայրենասիրական բովանդակությամբ տոնական միջոցառում: ժամը 12.00-ից սկսած իրենց  կատարումներով հանդես կգան «Բերդ», «Հուշեր» պարային համույթները, Կոմիտասի անվան պետական քառյակը,  երգիչ-երգչուհիներ Ասատուր Ասլանյանը,  Մադլեն Ասրյանը,  Սուսաննա Սաֆարյանը,  Անահիտ Հարությունյանը:  Միջոցառումը կվարի դերասան,  «Մովսես Խորենացի» մեդալակիր, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը:

Ի դեպ, այդ անկախության տոնին կապակցությամբ Հանրապետության հրապարակին հարակից երեք թանգարանները` Հայաստանի ազգային պատկերասրահը, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, 15:00-ից մինչեւ 21:00-ն բաց կլինեն այցելուների համար:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ