Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

Արխիվ 12-16

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ


Կառավարության նիստում երեկ հավանություն է տրվել ՙԱվտոմոբիլային ճանապարհների մասին՚ եւ եւս երեք օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով կանոնակարգվում է Հայաստան մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռ փոխադրող ծանրաքարշ տրանսպորտային միջոցների աշխատանքը ու դրանց վերահսկողությունը: Սակայն, հարցի քննարկման ընթացքում խնդրահարույց դարձավ նման բեռի տեղափոխման համար մեկ տոննային 10 հազար դրամ պետտուրք սահմանելու մտադրությունը: ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հետաքրքրվեց, թե ինչպե±ս է հաշվարկվել այդ գումարի չափը: ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ էլ փորձեց հակադարձել. ՙՉեմ կարծում, որ սա լրացուցիչ բեռ կլինի, այն նվազագույն տուրքն է տարածաշրջանում՚: Չուշացավ նաեւ ՀՀ վարչապետի նկատողությունը. ՙՁեր կարծիքն այդքան էլ կարեւոր չէ՚, ապա կատակեց. ՙԻնչո±ւ 10 հազար, 20 հազար սահմանեք, որ ավելի շատ գումար բյուջե գնա՚:
Հարցի քննարկումն ավարտվեց կառավարության ղեկավարի հանձնարարականով, որ մեկ անգամ եւս քննարկեն հարցը, ուսումնասիրեն տուրքի սահմանման միջազգային փորձը եւ դրանից հետո միայն փաստաթուղթը ներկայացնեն Ազգային ժողով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ