Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԵՎ ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ԵՎ ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ

Երբ համասեռամոլների լոբբիստներն ու ֆեմինիստները հաջողության չեն հասնում փողոցներում` չկարողանալով խեղել մեր արժեհամակարգը, ապա անցնում են համացանցային հարձակման: Եվ ահա ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում 2011-ից գործում է մեծամասամբ համասեռամոլների լոբբիստների եւ ֆեմինիստների թվով հարյուրից ավել կազմ ունեցող հերթական խայտառակ խումբը, որը, ի դեպ, օգտագործվել էր ի սպաս ՙբազմազանության շքերթի՚ անվան տակ 2012-ի մայիսի 21-ին գեյ-շքերթ կազմակերպելու փորձի: Ավելին` այդ ցուցակը հենց իրենք են կազմել սեփական ՙկոտրած ձեռքով՚ եւ իրար գլխի հավաքվել: ՙԲազմազանություն՚ խումբը, որը ոչ այլ ինչ է, քան հերթական նմանների որջ, ի լուր օգտատերերի` ասում է. ՙՄեր նպատակն է` նպաստել Հայաստանում բնակվող մարդկանց հավասար հնարավորությունների ձեւավորմանը` անկախ ազգային պատկանելության, տարիքի, հավատքի եւ այլ սոցիալական բնութագրիչների՚: Մինչդեռ էջն ուսումնասիրելով` ամեն ոք անմիջապես կարող է հասկանալ բուն նպատակը` սեռական փոքրամասնություններին ու հավատքի անվան տակ տարբեր աղանդներին հավասարեցնել մարդկային բնատուր սեռական կողմնորոշում ունեցող ու ազգային արժեհամակարգ ունեցող մարդկանց: Իսկ թե ինչո±ւ է նրանց միացել Երեւանի ավագանու ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ, ՙԺառանգություն՚ կուսակցության խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել հենց նրանից: Սակայն հարցը բոլորովին էլ պարոն Սանասարյանի սրտով չէր. ՙԿներեք, բայց ինձ չի հետաքրքրում, թե Ձեր լրատվամիջոցին իմ ֆեյսբուքյան էջից ինչ է հետաքրքրում՚:
Պատասխանն, իհարկե, ՙԺառանգության՚ դեպքում բոլորովին էլ անսպասելի չէր, քանի որ նույն ՙՖեյսբուքում՚ շարունակում է գործել ՙՀայ ԼԳԲՏ մարդիկ` ի սատարում Րաֆֆու (ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի)՚ ֆեյսբուքյան էջը: Այնպես որ, նորություն չէ, որ նրանք միմյանց փոխադարձ սատարում են կամ էլ, միգուցե, ՙջան ասում ու ջան լսում՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ