Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԶՄԱՅԼՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՈՎ

Արխիվ 12-16

ԿՈՆՉԻՏԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԶՄԱՅԼՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՈՎ

Արեւմուտքի գրանտներով բոլ-բոլ սնվող ու Արեւմուտքի պատվերները ճշտապահորեն կատարող Արթուր Սաքունցը եւ Գայանե Առուստամյանը Թուրքիան իրենց համար ջրի ճանապարհ են սարքել, ընդ որում, ինչպես երեւում է, Թուրքիայում իրենց բավականին երջանիկ են զգում: Ավելին, Գայանե Առուստամյանը սուրճ է խմում այնպիսի բաժակից, որի վրա պատկերված է Թուրքիայի պետական խորհրդանիշը: Եվ Առուստամյանը պարզապես հրճվանքով է նայում այդ բաժակին: Հավանաբար, իր համար ոչ մի նշանակություն չունի, որ հենց այդ խորհրդանիշի ներքո էին 100 տարի առաջ կոտորում եւ աքսորում միլիոնավոր հայերի: Իսկ այսօր այդ նույն խորհրդանիշի ներքո Հայաստանը ենթարկվում է շրջափակման, իսկ Արցախը, որտեղ են, ի դեպ, Գ.Առուստամյանի արմատները, փորձում են հանձնել Ադրբեջանին: Այսքանից հետո Գ. Առուստամյանը կարող է լիարժեք իրեն համարել Թուրքիայի դեսպանը Հայաստանում: Ի դեպ նշենք, որ Գայանե Առուստամյանի անունը ֆիքսվել է Կոնչիտայի վկաների անվանացանկում, ավելին` նա դատի է տվել ՙԻրավունք՚ թերթին, որի համար թերթն իրենից շնորհակալ է: Այս կապակցությամբ թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն ասաց. ՙԵթե մեզ դատի են տալիս Կոնչիտայի պաշտպանները եւ թուրքական դրոշով բաժակներից սուրճ խմողներն ու դրանով զմայլվողները, ուրեմն թերթը ճիշտ ուղու վրա է՚:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ