Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԸՍՏ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ 1988-ԻՆ ՇԱՏԵՐԸ ԴԵՄ ԷԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԸՍՏ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ 1988-ԻՆ ՇԱՏԵՐԸ ԴԵՄ ԷԻՆ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ

 

Ինչպես հայտնի է, ազգային պարը ներառվելու է հանրակրթական դպրոցներում, որպես պարտադիր առարկա: Այդ ծրագրի շրջանակներում այսօր, Ազատության հրապարակում,«Մենք ենք մեր պարերը» ծրագրի ներքո փոքրիկ համերգ են կազմակերպել «Կարին» երգի ու պարի ազգագրական համույթը ի դեմսԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ: Համույթը Ազատության հրապարակում ներկաներին էր ներկայացնում հայկական ազգային պարերը` մեկ ընդ մեջ ելույթներ ունենալով: Բացի Գ. Գինոսյանից ելույթ էին ունենում մշակույթի տարբեր ներկայացուցիչներ, որոնցից մեկը հիշեց 1988 թվականի անկախութան ու ազատության համար կյանք տված անձանց, ցույցերը եւ այլն: Դրանից հետո խոսքով հանդես եկավ Գ. Գինոսյանը, վերջինս 1988 թվականի ցույցերից մի դրվագ պատմեց` նշելով, որ այդ ժամանակ նա ճարտարագիտական համալսարանի ուսանող էր եւ մասնակցում էր ցույցերին. «Ես որպես ուսանող շատ էի ուզում իմանալ, որոնք են ՀՀ առաջին հանրապետության դրոշի գույները, բայց չէի գտնում: Այն ժամանակ էլ արգելված էր ազգային գրականություն քրքրելը: Երբ Մովսես Գորգիսյանը, ով եւս ներկա էր, հանդես եկավ ելույթով, բոլորին ցույց տվեց հայոց եռագույնը եւ հավաքվածներին փոքրիկ եռագույն դրոշներ բաժանեց: Ես այդ ժամանակ մտածում էի` մի՞թե չկա մի ուսանող, որ վեր կենա եւ ասի. «Մովսես ուսանողությունը քեզ հետ է»: Ես այն ժամանակ ամաչում էին ելույթ ունենալ բարձրախոսով, դե կիբեռնետիկ էի եւ ավելի շատ մտածում էի, քան խոսում: Ու հանկարծ վեր կացավ մի երիտասարդ ուսանող, մոտեցավ Մովսեսին եւ ելույթի իրավունք խնդրեց: Մովսեսը տվեց նրան այդ իրավունքը: Վերջինս ասաց.«Սիրելի՛ հավաքվածներ, մենք այստեղ՝ առաջին շարքում նստածներս, ուսանողներ ենք եւ գործ չունենք եռագույնների, անկախության ու ազատության հետ, մեզ միայն Ղարաբաղն է պետք»: Գինոսյանի խոսքով՝ այդ երիտասարդը վաղամեռիկ հեռուստալրագրող Տիգրան Նաղդալյանն էր: «Կարին» անսամբլի ղեկավարը փառաբանեց մեր բոլոր հերոսներին եւ ասաց, որ գալու է մի ժամանակ, որ նրանց էլ են հիշելու եւ նաեւ այն տականքներին, որոնք դեմ էին անկախությանն ու ազատությանը:

«Իրավունքի» թղթակիցը Գինոսյանից հետաքրքրվեց,արդյոք այն, ինչ հիմա հայտարարեց Գինոսյանը, էմոցիայի ազդեցության արդյունք չէր: Նա ասաց, որ ինքն ընդամենը ասում է ճշմարտությունը. «Մարդիկ կային, որ իրենց կյանքը նվիրեցին հանուն անկախության, իսկ մարդիկ կային, որ դեմ էին անկախությանը, բայց հետո դեմ լինելով անկախությանն ու ազատությանը՝ վայելում էին անկախության պտուղները»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ