Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

19 - 25 սեպտեմբեր

Արխիվ 12-16

19 - 25 սեպտեմբեր



ԽՈՅ- Շաբաթվա  սկզբին կարող  են  առողջության  հետկապված խնդիրներ ծագել: Այդ օրերը հաջող չեն լինի նաեւ կարիերայի  բնագավառում:  Շաբաթվա  երկրորդ կեսին առաջին պլան կմղվեն գործընկերների  հետ  հարաբերությունները:  Ձեզ կհաջողվի կարգավորել հարաբերությունները թե° նրանց, թե° ընտանիքի անդամների հետ:

ՑՈՒԼ- Այս շաբաթվա համարծրագրեք այնպիսի գործեր, որոնք  կկատարեք  հաճույքով: Չի բացառվում, որ ձեզ աշխատանքից կկտրեն ձեր ընկերները եւ սիրելիները: Շաբաթվա երկրորդ կեսին զբաղվեք ձեր առողջությամբ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են այցելել գեղեցկության սրահ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Երկուշաբթի-երեքշաբթի կարող են լինել հետաքրքիր հանդիպումներ: Չեն բացառվում բախումները տարբեր սերնդի ներկայացուցիչների միջեւ: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի սիրո եւ ստեղծագործելու համար: Եթե ձեզ բախտը հաճախ է ժպտացել, այս անգամ էլ նա ձեր նկատմամբ բարեհաճ կլինի:   

ԽԵՑԳԵՏԻՆ- Ստիպված կլինեք լինել շատ վայրերում, հանդիպել շատ մարդկանց հետ, ընդ որում, դրանց թվում կարող են լինել նաեւ հին ընկերներն ու ծանոթները: Այդ օրերին ավելի շատ խնդիրներ կծագեն ուսանողների մոտ: Արդեն հինգշաբթի բոլոր գործերը ավարտված կլինեն, եւ դուք կարեղ եք պարզապես հանգստանալ:    

ԱՌՅՈՒԾ- Անսպասելիորեն կարող են ծագել գումարի հետ կապված խնդիրներ: Ցավոք, դրանց կարող է ավելանալ նաեւ հարաբերությունների վատացումը մտերիմ մարդկանց հետ: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի տեղեկատվությամբ եւ նոր ծանոթություններով: Վստահեք ձեր ինտուիցիային:   

ԿՈՒՅՍ- Մի շտապեք նախաձեռնություն ցուցաբերել: Սկզբում համոզվեք, որ հաջողությունը ձեր կողմը կլինի: Իզուր հույսեր չփայփայեք, որ հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության առարկան կդառնաք: Շաբաթվա երկրորդ կեսին ճակատագրի քմահաճույքից կախված կլինի ձեր նյութական վիճակը:

ԿՇԵՌՔ- Առջեւում կասկածներ են, վեճեր, ոչ ուրախ լուրեր: Եթե դուք վաղուց ցանկանում եք իմանալ, թե ովքեր են ձեր գաղտնի թշնամիները, այժմ դա ձեզ կհաջողվի: Շաբաթվա երկրորդ կեսի համար ոչ մի բան մի ծրագրեք, քանի որ կլինեն շատ հանդիպումներ եւ ուղեւորություններ:             

ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկիզբին նախաձեռնած գործը հետագայում ձեզ մեծ հաջողություն կբերի: Կարող եք գտնել ձեր համախոհներին: Չի բացառվում, որ գործնական հարաբերությունները կարող են վերածվել սիրո: Շաբաթվա երկրորդ կեսին լուրջ գործեր մի ձեռնարկեք հատկապես անձնական կյանքում:         

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Այս օրերին ղեկավարությունը չի ցանկանա մտնել ձեր դրության մեջ, եւ դուք ստիպված կլինեք շատ աշխատել: Խուսափեք ղեկավարության հետ վիճելուց: Շաբաթվա վերջին վստահեք ընկերներին եւ ձեր ինտուիցիային, ու ձեր բախտը կբերի, հատկապես, եթե զբաղվում եք բիզնեսով:          

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթը հաջող կլինի աշխատանքը փոխել ցանկացողների համար, հատկապես ուշադիր եղեք արտասահմանյան ընկերությունների նկատմամբ: Այդ օրերը հաջող կլինեն ոչ միայն աշխատանքի, այլ նաեւ հանգստի: Ժամանակն է մտածել, թե երբ եւ ում հետ եք անցկացնելու արձակուրդը: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք աչքի ընկնել որպես լավ մասնագետ:

ՋՐՀՈՍ- Կարող են առողջության հետ կապված խնդիրներ ծագել: Լավ չեն դասավորվի անձնական հարաբերությունները, ուստի խորհուրդ է տրվում հեռու մնալ այն մարդկանցից, ում հետ լարված հարաբերություններ ունեք: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի կարիերայով զբաղվել ցանկացողների համար:

ՁԿՆԵՐ- Առաջին պլան կմղվեն մտերիմների եւ սիրելիների հետ հարաբերությունները: Ուշադիր եւ համբերատար եղեք նրանց նկատմամբ, ում սիրում եք: Շաբաթվա երկրորդ կեսին առողջության եւ գումարի հետ կապված խնդիրներ կառաջանան. պահպանեք թե° մեկը, թե° մյուսը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ