Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ՍԻԲԻԼՆ ԻՐ «ՍԵՐ»-Ը ԹՈՂԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (Ֆոտոշարք)

Արխիվ 12-16

ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻ ՍԻԲԻԼՆ ԻՐ «ՍԵՐ»-Ը ԹՈՂԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (Ֆոտոշարք)

 

Օրերս Երեւանում կայացավ ստամբուլահայ երգչուհի ՍԻԲԻԼ ՓԵԿԹՈՐՈՍՕՂԼՈՒ «Սեր» ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը, ինչն անպակաս չէր անակնկալներով ու արցունքներով: Շնորհանդեսի ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երգչուհուն պարգեւատրեց «Կոմիտաս» մեդալով: Սիբիլը հուզված էր ու տպավորված եւ, իհարկե, չափազանց ուրախ, որ ձայնասկավառակի ողջ հասույթը տրամադրվելու է հայաստանյան մանկապարտեզներից մեկի վերանորոգմանը:

Ի դեպ, Սիբիլի «Սեր» ձայնասկավառակը համախմբել է մի շարք արվեստագետների: 12 երգից կազմված ալբոմը ստեղծելիս երգչուհին համագործակցել է երգահան Արա Գեւորգյանի, դուդուկահար Ջիվան Գասպարյանի, , երգիչ Անդրեի, երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների, «Արեւներ» խմբի եւ այլ երաժիշտների հետ:


 

Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ


Հ. Գ. – Սիբիլ Փեկթորոսօղլու հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարներից մեկում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ