Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ԷՐ ՄԵԿՆԵԼ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ԷՐ ՄԵԿՆԵԼ

 

Սեպտեմբերի 14 -ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը վերադարձավ  հյուրախաղերից` հագեցած  նոր տպավորություններով,  ծանոթություններով, հետաքրքիր հանդիպումներով և նոր հրավերներով:

Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր  դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այս շրջագայության  ընթացքում 8 համերգներով հանդես է եկել Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում՝ ցուցադրելով բարձրագույն կատարողական արվեստ, ինչի մասին վկայում էին համերգային դահլիճներում ունկնդիրրների  ջերմ ընդունելությունը, բուռն ծափահարություններն ու  համերգի ավարտին հավաքված մարդկանց բազմությունը, որոնք անձամբ էին ցանկանում շնորհավորանքներ հղել դիրիժոր Վահան Մարտիրոսյանին և նվագախմբի երաժիշտներին:
Նշենք, որ համերգային ծրագրում ընդգրկված են եղել բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ