Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՎԱՌ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԹՈՒՐՔԻԱՆ

ԻՐԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՎԱՌ ԳՈՒՅՆԵՐՈՎ

 

Այսօր Մոսկվայում հայտարարված էր ասուլիս «Արեւելքի գույները. ռուսաստանի երեխաները նկարում են Թուրքիան» համառուսաստանյան մանկական մրցույթի ամփոփմումը: Մրցույթի կազմակերպիչներն են թուրք-ռուսական մշակութային կենտրոնը, ՌԴ կրթության եւ գիտության նախարարության հետ: Մրցույթին մասնակցում են 4-15 տարեկան հաշմանդամություն ունեղցող երեխաներ, իսկ աշխատանքները ներկայացվում են հետեւյալ թեմաներով. «Թուրքիայի բնությունը», «Թուքրիայի պատմությունը», «Թուրքիայի ավանդույթները», «Թուրքիայի մշակույթն ու արվեստը»: «Իրավունքը» փորձեց հեռախոսով հարց տալ թուրք-ռուսական մշակութային կենտրոնի փոխտնօրեն Ջունեյթ-Բեյին: Վերջինս սկզբից պատրաստակամություն հայտնեց պատասխանել հարցերին, սակայն լսելով, որ հարց տվողը հայկական թերթ է այն էլ Երեւանից, արագորեն խոսափողը փոխանցեց ՌԴ Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչին` Լարիսա Ֆոլկովսկայային: Վերջինս նախ նշեց, որ իրավունք չունի հարցերին պատասխանել առանց ղեկավարության թույլատվության, սակայն մեր այն հարցին, թե եկող տարի Թուրքիայում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, եւ եթե լինեն աշխատանքներ Թուրքիայի պատմության թեմայով, որոնք վերաբերեն Թուրքիայի պատմության մութ էջերին եւ նկարած լինեն սեւ ներկով, արդյոք այդպիսի աշխատանքները կնդունեն մրցույթում, Ֆոլկովսկայան սկզբից անակնկալի եկավ այնուհետ պատասխանեց, որ որորեւէ սահմանափակում չկա եւ նման խնդիր չի դրվել: Այնուհետ ավելացրեց, որ մրցույթը չունի քաղաքական նպատակներ:

Գուցե ՌԴ Կրթության ու գիտության նախարարության համար իսկապես մրցույթը քաղաքական ենթատեքստ չունի, սակայն թուրքերը ցեղասպանության 100 ամյա տարելիցի նախաշեմին ամեն ինչ անում են, որպեսզի իրենց ներկայացնեն վառ գույներով:

Զարմանալի է նաեւ, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը շատ հանգիստ է նայում թուրքական ինքնագովազդի նման դրսեւորում ներին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ