Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Չնայած կարծիքների տարբերությանը՝ մենք բոլորս ջերմորեն սիրում ենք Շոտլանդիան. Բրիտանիայի թագուհի

Արխիվ 12-16

Չնայած կարծիքների տարբերությանը՝ մենք բոլորս ջերմորեն

սիրում ենք Շոտլանդիան. Բրիտանիայի թագուհի

 

Մեծ Բրիտանիայի թագուհու հայտարարությունը Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքների մասին 12:52 - 20.Սեպտեմբեր 2014 Մեծ Բրիտանիան կհարգի այն բոլոր շոտլանդացիների կարծիքը, որոնք կողմ են արտահայտվել թագավորության կազմում այդ շրջանի մնալուն, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Ամիսներ տևած խորհրդակցություններից, բանավեճերից ու զգուշավոր խորհումներից հետո մենք արդեն գիտենք հանրաքվեի արդյունքը, և ողջ Բրիտանիան հարգանքով կվերաբերվի այդ արդյունքներին»,- ասվում է փաստաթղթում: «Մենք պետք է հիշենք, որ չնայած կարծիքների տարբերությանը՝ մենք բոլորս ջերմորեն սիրում ենք Շոտլանդիան: Եվ դա այն է, ինչն օգնում է մեզ բոլորիս միավորել»,-ասել է թագուհին: Նշենք, որ «Ոչ» անկախությանը քվեարկել են մոտ 2. 001 926 մարդ (55%), մինչդեռ «Այո» քվեարկել են 617 989 հոգի (45%): Քվեարկությունից առաջ թագուհին հույս է հայտնել, որ մարդիկ քվեարակելուց առաջ ավելի լավ կմտածեն իրենց ապագայի մասին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ