Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


«Հայկական  տոնացույցի մեջ 2 ամիսներ կան, որոնք խորհրդանշական են. մայիսը որպես հաղթանակների, սեպտեմբերը՝ անկախության ամիս»,- ասում է ՊՆ նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ու մանրամասնում. «Այս ամենը ձեռք է բերվել միասնության շնորհիվ, և այսուհետ ևս միասնությունն է, որ պետք է ուղղորդի մեզ՝ տանելով դեպի նոր հաղթանակների: Միանությունն էր նաև, որ, ինչպես տեսանք, հուլիս-օգոտոսյան իրադարձությունների ժամանակ հայոց բանակին, մեր որդիներին, մեր երիտասարդներին օգնեց հակառակորդին բացատրելու, պատժելու, զսպման մեխանիզմ ստեղծելու: Թող խաղաղությունը հարատև լինի մեր երկրի, հայոց աշխարհի վրա… Կարծում եմ՝ ոչ ոք առավել չի կարող ցանկանալ խաղաղություն, քան այն կառույցը, որն առաջինն է տուժելու պատերազմից, ասել է թե՝ Հայոց բանակը: Ո՛չ պատերազմին, խաղաղություն բոլորին, խաղաղություն եղբայրական մեր ժողովուրդներին, խաղաղություն նաև այն բոլոր ազգություններին, որոնք և՛ մեր մեջ են, և՛ երկրագնդի տարբեր տարածաշրջաններում և ենթարկվում են տանջանքների, կտտանքների: Խաղաղություն նաև մեր հակառակորդներին, որովհետև եթե նրանց հոգիներում խաղաղություն չլինի, նրանք միշտ մտածելու են Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ սադրանքեր կազմակերպելու մասին: Ամեն ինչ պետք է անենք, որ անառիկ լինեն մեր բոլոր ժայռերը, միասնական հայ ժողովուրդը, որն էլ մեզ կտանի դեպի երկարա՜տև-երկարա՜տև խաղաղության…»:


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ