Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՈՒՆԵՆԱ»

Արխիվ 12-16

«ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ  ԹՈՔՄԱՋՅԱՆԻ  ՍԿԱՆԴԱԼԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՈՒՆԵՆԱ»

 

Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անվան շուրջ առաջած սեքս- սկանդալը շարունակում է  մնալ մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես  Թոքմաջյանը, այնպես  էլ ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Խաչատրյանը, ում ի դեպ, խոստացել են պրոռեկտորի պաշտոնը, վստահեցնում են՝  այս ամենը կեղտոտ ու  շինծու գործ է: «Այս սկանդալը  մեծ հարված էր  մեր համալսարանի հեղինակությանը, այդպես են մտածում թե՛ուսանողները, թե՛ կոլեկտիվը»,-«Իրավունքի » հետ զրույցում ասաց  դասախոսը:

Թե ում էր ձեռնտու այս ամենը, Աշոտ Խաչատրյանը դժվարացավ պատասխանել, միայն ասաց, որ գործն իրավական դաշտում է է եւ պետք է սպասել արդյունքներին: «Շրջանառվող լուրերը երբեմն անհեթեթության են հասնում. նույնիսկ ասում են՝ այս ամենը գուցե Թոքմաջյանն  ու ֆեյսբուքյան երկխոսության մյուս երկու  աշխատակիցներին է ձեռնտու եւ իրենք են կազմակերպել:Սա այն դեպքն է, երբ ասում են՝ դուռդ փակ պահի,  հարեւանին գող մի ասա»,-  մանրամասնում է  ամբիոնի վարիչը:

Աշոտ Խաչատրյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այս ամենը ձեռնտու ու կազմակերպված լիներ նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի կողմից, քանի որ շրջանառվող լուրերի համաձայն, նախկին ռեկտորը ցանկանում է ետ վերադառնալ: «Գրեթե բացառում եմ այդ տարբերակը: Նա ուրիշ դարդ ու ցավ  չունի եւ Թոքմաջյանին պիտի վարկաբեկի այն դեպքում, երբ  վերջինս Արա Ավետիսյանի մասի  երբեւէ վատ բան չի ասել»,- պատասխանեց  մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ բացառում է՝ Արա Ավետիսյանը նորից նշանակվի ՀՊՃՀ ռեկտոր, քանի որ ազատվել է իր դիմումի համաձայն:

ՀՊՀՃ-ի դասախոսի տեղեկացմամբ  սկանդալից հետո  իր կամքով աշխատանքից ազատվեց  պոլիտեխնիկի աշխատակազմի ղեկավարը՝ Լիլիթ Դաշտոյանը, ով եւս  ներգրավված էր այդ սկանդալում, իսկ  վարչության պետերից մեկը՝ Ռուզան Հայրապետյանը, ում  Թոքմաջյանն ինքն է իր հետ բերել, շարունակում է աշխատել:

Աշոտ Խաչատրյանից նաեւ  պարզեցինք՝ հնարավոր է  այս սկանդալը խոչընդոտի Հովհաննես Թոքմաջյանի ռեկտորի պաշտոնում  ընտրվելուն: «Ես ոչինչ չեմ բացառում: Մի բան կարող եմ ասել՝ Թոքմաջյանը տուժող է ճանաչվել»,-եզրափակեց Աշոտ Խաչատրյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ