Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի գործով ուշագրավ զարգացումներ կան. «Ժողովուրդ»

Արխիվ 12-16

ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի գործով ուշագրավ զարգացումներ կան. «Ժողովուրդ»

http://armlur.am/233576/

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հարուցված քրեական գործն ուշագրավ զարգացումներ է ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հարուցված քրեական գործի շրջանակներում եւս երկու հոգի կալանավորվել են: Նշենք, որ հուլիսի 10-ին Կլիմկոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ գործը քննող ԱԱԾ-ն մինչ օրս նրան չի հայտնաբերել: Կատարված չարաշահումների գործով «Ժողովուրդ»-ին նոր հանգամանքներ են հայտնի դարձել: Գործի շրջանակներում Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի տեխնիկական գծով տնօրեն Վլադիմիր Սաչկովը. այս օրերին որոշվում է նրան Հայաստանի իրավապահներին արտահանձնելու հարցը: Սակայն նա հայտնել է, որ չի ցանկանում առնչվել ՀՀ ԱԱԾ-ի հետ: Բացի այդ, նշված գործի շրջանակներում, Հայաստանում կալանավորվել է նաեւ «ԱրմենՏել»-ի անվտանգության պետ Աշոտ Պողոսյանը: Իսկ թե կոնկրետ ինչի՞ մեջ են մեղադրվում նրանք, մեզ առայժմ չհաջողվեց պարզել»: Մանրամասները թերթի այսօրվա համարում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ