Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ԱՐՄԵՆԹԵԼԸ» ՏԵՂՅԱԿ ՉԷ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ

Արխիվ 12-16

«ԱՐՄԵՆԹԵԼԸ» ՏԵՂՅԱԿ ՉԷ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ

 

«Արմենթելի»  նախկին տնօրեն  Իգոր Կլիմկոյի նկատմամբ քրեական գործն ուշագրավ զարգացումներ է ստանում: Ինչպես գրում է  «Ժողովուրդ» օրաթերթը, քրեական գործի շրջանակներում երկու  հոգի եւս ձերբակալվել է: «Իրավունքը»  «Արմենթելի» հասարակայնության և լրատվության բաժնի ղեկավար Տաթև Հայրումյանից փորձեց  պարզել՝ ովքե՞ր են այդ երկու անձինք եւ նրանց ի՞նչ մեղադրանք է առաջադրվել: «Ես չեմ կարող ասել՝ ում են ձերբակալել, քանի որ մենք նման տեղեկատվություն չունենք: Բացի այդ՝ ես իրավասու էլ չեմ նման մեկնաբանություն անելու»,- ասաց  հասարակայնության և լրատվության բաժնի ղեկավարը:

Այն մարդիկ, ում ձերբակալության մասին խոսում է մամուլը, ըստ Տաթեւ Հայրումյանի, «Արմենթել» ընկերության աշխատակիցներ չեն: «Այս պահին մեր ընկերության աշխատակիցներից որեւէ  մեկը ձերբակալված չէ: Մենք սպասում ենք, որ իրավապահները մեզ հանձնեն գործի եզրակացությունը: Երբ այն  մեզ մոտ կլինի, դրա հետ կապված մանրամասնությունները  ձեզ հետ միասին կքննարկենք, որպեսզի  փակ հարց չմնա»,- մանրամասնեց Տ. Հայրումյանը:

Վերջին շրջանում «Արմենթելը»  պարբերաբար է հայտնվում մամուլի  ու իրավապահների ուշադրության կենտրոնում, որի հետ համակարծիք չէ ընկերության հասարակայնության և լրատվության բաժնի ղեկավարը. «Մի անգամ Կլինկոյի մասին է խոսվել ու դա դարձավ թեմա, որը քննարկվեց շատ: Մենք հայտնաբերել ենք խախտումներ, որի մասին տեղեկացրել  ենք իրավապահներին»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ