Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԵՏ Է ԸՆԿՆՈՒՄ». ԳՒՏՆԱԿԱՆ

Արխիվ 12-16

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԵՏ Է ԸՆԿՆՈՒՄ». ԳՒՏՆԱԿԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է Հայաստանում աստղագիտության զարգացումը, Հայաստանի և արտասահմանի աստղագիտական կառույցների միջև համագործակցության խթանումը, հայ և օտարազգի աստղագետների միջև կապերի և համագործակցության ամրապնդումը,Հայաստանում աստղագիտական կրթությանը նպաստումն ու գիտության մասսայականացումը: 1999 թ-ին  ստեղծված այս կառոույցը նոր ուսումնական տարում  բավական անելիքներ ունի: «Իրավունքի» հետ զրույցում ՀԱԸ-ի համանախագահ, գիտնական Արեգ Միքայելյանը ասաց, որ  հոկտեմբերին պատրաստվում են այցելել գոնե թե  մեկական դպրոց եւ դասախոսություններ անցկացնել պրոֆեսիոնալ աստղագետների կողմից: «Նման  քայլ  արել ենք երկու տարի առաջ ԿԳ նախարարության հետ համատեղ,- հիշեցնում է աստղագետը, ապա հավելում, որ այս ծրագիրը հովանավորում է ամերիկահայ  մեր աստղագետների  կողմից»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Այս ծրագրի նպատակն է երեխաներին  հասցնել պրոֆեսիոնալ աստղագետների խոսքը, քանի որ ըստ գիտնականի,  ֆիզիկայի ուսուցիչները, ովքեր աստղագիտություն են դասավանդում դպրոցներում հաճախ բավարար գիտելիքներ չունեն, երբեմն էլ անտեսում են աստղագիտության ժամերը: «Ավելին՝ աստղագիտությունը որպես առանձին առարկա հանվել է եւ միայն որոշակի ժամանաքանակ է տրված»,-  մտահոգվում է  Ա. Միքայելյանը:

Դպրոցականներին առնչվող ՀԱԸ-ի մյուս ծրագիրը Բյուրականում գիտաճամբարի կազմակերպումն է. «Շնորհալի երեխաներին կտանեն Բյուրականիաստղադիտարան եւ մեկ շաբաթվա ընթացքում մասնակից դառնալ տարբեր ինտելեկտուալ խաղերի»:

Սա դեռ ամենը չէ: Գիտնականի խոսքով՝աստղագետները շարունակում են իրենց  գիտական ուսումնասիրությունները, համագործակցում մ շարք  երկրների  հետ:«Համագործակցության առումով կառանձնացնեի  ֆրանսիացի,  ամերիկացի, իտալացի գերմանացի աստղագետների հետ  կապը: Մեր աստղագետները մեկնում են այդ երկրները հաճախ աշխատելու  նպատակով: Մենք արտասահմանյան գործողումների տեսակետից մենք շատ ակտիվ ենք»,- մանրամասնեց ՀԱԸ-ի համանախագահը:

Հոկտեմբերի 7-9-ը Բյուրականում  տեղի կունենա գիտաժողով, որտեղ կքննարկվի աստղագիտության կապը այլ գիտությունների հետ: «Աշխարհում տարածվել է այդ գաղափարը, որգիտությունները պետք է ինտեգրվեն,  որի շնորհիվ առաջանում են միջճյուղային գիտություններ»,- ասաց գիտնականը:

-Պրն Միքայելյան, ասացիք, որ աստղագիտությունը,որպես առանձին առարկա, հանել են դպրոցներից: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Դա ավելի շատ ուսումնական ծրագրերի հետ է կապված: Բացի այդ՝ վախենամ, որ պատճառներից մեկը աստղագիտությունը դասավանդող ուսուցչի պատրաստված չլինելն է: Հայաստանում աստղագիտության համար ժամեր պետք է տրամադրվեն, քանի որ որպես գիտություն ամենազարգացածներից է: Վերջերս  ուսումնասիրել եմ «Սկոպուս գիտական միջազգային շտեմարանը, ըստ որի՝  Հայաստանը բոլոր գիտությունների զարգացվածության առումով 76-րդն է, իսկ կոնկրետ աստղագիտության զարգացվածության  առումով՝31-րդը: Ավելի կոնկրետ՝ մեզանից առաջ տնտեսապես հզոր պետություններն են, որոնցից անմիջապես հետո Հայաստանն է: Ես ասել եմ ու էլի կասեմ՝ նվիրյալ աստղագետների շնորհիվ է, որ Հայաստանում գիտությունը բարձր մակարդակի վրա է:

- Գիտական նվաճումների համար անհրաժեշտ է նաեւ տեխնիկական հագեցվածությունը: Բյուրականի աստղադիտարանն այդ առումով ի՞նչ վիճակում է:

-Վերջերս ՀՀ կառավարությունը Բյուրականը ճանաչեց որպես ազգային արժեք եւ լրացուցիչ 100 մլն դրամ ֆինանսավորում տրամադրվեց, որն ուղղվելու է ենթակառուցվածքների արդիականացմանը: Իհարկե, այս գումարը քիչ է աստղագիտական լուրջ ծրագրեր իրականացնելու համար: Իսկ ընդհանուր առմամբ տեխնիկական հագեցվածության առումով գիտության ասպարեզում աստիճանաբար հետ ենք ընկնում: Այս  խնդիրն ի հայտ եկավ ոչ թե անկախության տարիներին, այլ 1970-ականներին.ԽՍՀՄ-ը սկսեց ետ ընկնել Արեւմուտքից, որը ցայտուն դրսեւորեց  գիտության ասպարեզում:


Սոնա Դավթյան


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ