Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՎԱՐԱՐԻ ԱՐԱՄ Ա-Ի ՊԱՀԱՆՋԸ

Արխիվ 12-16

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՎԱՐԱՐԻ ԱՐԱՄ Ա

ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՀԱՆՋԸ

 

Սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: «Իրավունքը» ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից պարզեց՝ հնարավո՞ր  է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական իշխանությունները  իրենց  երկրի վարկանիշի բարձրացման նպատակով  բավարարեն Սիսի նստավայրը եւ կալվածքները վերադարձնելու պահանջը: «Թուրքիան անելու է բազմաթիվ իմիտացիոն քայլեր եւ չեմ բացառում, որ գույքի, կալվածքների վերադարձ: Տարբեր եկեղեցիներ արդեն  վերանորոգվում են, այդ թվում նաեւ Անիի ավերված եկեղեցին»,-պատասխանեց  թուրքագետը:

Կոնկրետ Սիսի նստավայրի վերադարձի մասին խոսելիս  ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրենը հիշեցնում է՝ Սիսում չկան հայեր, հայկական համայնք, հետեւաբար  նստավայրի վերադարձը շոշափելի նշանակություն չի ունենա: «Չնայած բարոյական տեսանկյունից  իհարկե կարեւոր է, բայց թուրքերը նման պահանջները փորձելու են իրենց ձեռնտու տարբերակով ներկայացնեն»,- եզրափակեց Ռ.Մելքոնյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ