Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ՋՈՐՋԻՈ ԱՐՄԱՆԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՀԶՈՐ ՂԵԿԱՎԱՐԻ

Արխիվ 12-16

ՋՈՐՋԻՈ ԱՐՄԱՆԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է  ՀԶՈՐ ՂԵԿԱՎԱՐԻ


Իտալական նորաձեւության դիզայներ Ջորջիո Արմանին, ով վերջերս նշեց ծննդյան 80-ամյակը, փնտրում է առաջնորդի, որը կշարունակի նրա գործը հայտնի նորաձեւության տանը: «Մեր ընկերությունը ընտանեկան բիզնեսի է նման, այստեղ մարդկանց մի խումբ է, որ երկար տարիներ աշխատում է ինձ հետ: Սակայն ես վստահ չեմ, որ այն կմնա այսպես ընտանեկան Արմանիից հետո: Անհապաղ պետք է հզոր ղեկավար, այնպես ինչպես ես եմ»,-ասել է Ջ. Արմանին Միլանում անցկացվող կանանց նորաձեւության շաբաթվա ընթացքում, որտեղ նա եւս ներկայացրել էր իր երկու հավաքածուները:

2015 թվականին «Արմանի» բրենդը կնշի իր հիմնադրման 40 տարին: Իր առաջին հավաքածուն Արմանին ներկայացրել է 1975 թվականի հուլիսի 24-ին: Նրա այսպիսի մեծ ձեռքբերումների մեջ օգնել է ընկերը`Սերջիո  Գալեոտտին, ով վերջերս է մահացել:

«Արմանին» այն բրենդներից է, որը բավականին շահավետ եկամուտներ ունի: 2013 թվականին` միայն առօրյա հագուստից ստացած եկամուտը կազմել է 2,2 մլրդ   դոլար, որը ըստ դիզայների` 2014 թվականին աճել է 6 տոկոսով: Ջորջիո Արմանին խոստովանել է, որ շատերն են իր բիզնեսով հետաքրքրվում, հանդես գալիս տարբեր առաջարկներով: Սակայն նրա համար նորաձեւությունը ամեն ինչ է եւ ինչքան էլ առաջարկները գայթակղիչ լինեն, միեւնույն է` չի պատրաստվում ոչինչ վաճառել:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ