Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԾՈՎԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋԱԴԵՊԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ ՏԵՂՅԱԿ ՉԷ

Արխիվ 12-16

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԾՈՎԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԻՋԱԴԵՊԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ ՏԵՂՅԱԿ ՉԷ

«Տեղյակ եմ միջադեպին, սակայն որեւէ նոր մանրամասների տեղյակ չեմ: Ըստ ինձ հասած տեղեկությունների, Ծովակ գյուղի բնակչին ծեծել են արմատուրայով, որի ընթացքում Ծովակի բնակիչը ստացել է բազմաթիվ վնասվածքներ եւ գանգուղեղային կոտրվածքներ: առայժ այսքանը գիտմեմ»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած արտակարգ միջադեպին, ասաց Գեղարքունիքի մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Հիշեցնենք, որ ոստիկանները խիստ հսկողություն են իրականացնում Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Վարդենիս քաղաքում շինանյութի խանութի սեփականատիրոջ որդի Հրանտ Շաբոյանն ու նրա “հեղինակություն” համարվող ընկերը՝ Դինջ Կարենը, Մարտին Հակոբյանը, Ադամիկ Կարապետյանը, որոնք 40 եղբայրներ հանցավոր խմբի անդամներն են, ավտոմենքայով վազանց անելու համար ծեծել են Ծովակ գյուղի բնակչին եւ իր 15 ամյա որդուն: Ըստ տեղեկությունների, Ծովակ գյուղի բնակչին ծեծել են “արմատուրայով”, որի ընթացքում Ծովակի բնակիչը ստացել է բազմաթիվ վնասվածքներ եւ գանգուղեղային կոտրվածքներ:Որդին տեսնելով հոր վիճակը՝ մոտեցել եւ մարմնով ծածկել է հորը, արդյունքում դաժանաբար ծեծի է ենթարկվել: Այսօր Երեւանում՝ հիվանդանոցներից մեկում մահացել է ծովակցին: Ծեծողները փախուստի մեջ են եւ ոստիկանությունը փնտրում է նրանց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ